Թիրախային բուժում
From Wikipedia, the free encyclopedia
Թիրախային բուժում կամ մոլեկուլյար թիրախային թերապիա, քաղցկեղի դեղորայքային բուժման (ֆարմակոթերապիա) գլխավոր ուղղություններից մեկը, այդ ուղղություններից են նաև հորմոնալ թերապիան և ցիտոտոքսիկ քիմիոթերապիան։ Որպես մոլեկուլյար բժշկության ձև, թիրախային թերապիան արգելակում է քաղցկեղային բջիջների աճը, քաղցկեղածնության և ուռուցքի աճի համար անհրաժեշտ յուրահատուկ թիրախային մոլեկուլները պաշարելով[1], բոլոր արագ բաժանվող բջիջների աճը խանգարելու փոխարեն (ավանդական քիմիոթերապիայով)։ Քանի որ թիրախային բուժման պրեպարատների մեծ մասը կենսադեղագործական պրեպարատներ են, կենսաբանական թերապիան հաճախ օգտագործվում է, որպես թիրախային թերապիա տերմինի հոմանիշ, երբ գործածվում է քաղցկեղի բուժման մասին խոսելիս (և այսպիսով տարբերվում է քիմիոթերապիայից և ցիտոտոքսիկ թերապիայից)։ Չնայած մոտեցումները հնարավոր է համադրել՝ հակամարմին-դեղ կոնյուգատները միավորում են կենսաբանական և ցիտոտոքսիկ մեխանիզմները մեկ միասնական՝ թիրախային թերապիայի մեջ։
Թիրախային թիրապիայի մեկ այլ ձև ներառում է նանոճարտարագիտական ֆերմենտների օգտագործում, որոնք կապվելով քաղցկեղային բջիջներին, ստիպում են որ ակտիվանան բնական բջջային դեգրադացիայի պրոցեսները, որոնք հանգեցնելով քաղցկեղային բջիջների մարսմանը, հեռացնում են դրանք օրգանիզմից։
Թիրախային թերապիաները սպասելիորեն ավելի էֆեկտիվ են և անվտանգ նորմալ բջիջների համար բուժման ավելի հին ձևերի հետ համեմատած։ Թիրախային թերապիայի բազմաթիվ ձևեր իմունոթերապիայի օրինաներ են (թերապևտիկ նպատակներով իմուն մեխանիզմների օգտագործում), որոնք զարգանում են քաղցկեղային իմունոլոգիայի շրջանակներում։ Ինչպես իմունոմոդուլյատորները, վերջիններս կենսաբանական պատասխանը փոփոխության ենթարկող միջոցներ են։
Թիրախային թերապիային ամենահաջողակ ձևերը ներառում են այնպիսի քիմիական նյութերի ենթախումբ, որոնք թիրախավորում են սպիտակուց կամ ֆերմենտ, որը գենետիկական վնասման կրողն է, որը յուրահատուկ է տվյալ քաղցկեղի համար և բացակայում է նորմալ հյուսվածքներում։ Մոլեկուլյար թիրախային ամենահաջողված թերապևտիկ միջոցներից մեկը Գլիվեկն է, որը կինազայի ինհիբիտոր է և քրոնիկ միելոիդ լեյկեմիայի ժամանակ քաղցկեղածնության ուժեղ խթանիչ հանդիսացող օնկոձուլման սպիտակուց BCR-Abl-ի հանդեպ բացարձակ աֆինությամբ է օժտված։ Չնայած այն օգտագործվում է նաև այլ ցուցումներով, սակայն Գլիվեկը ամենաէֆեկտիվ կերով թիրախավորում է BCR-Abl-ը։ Մոլեկուլյար թիրախային թերապայի այլ օրինակները ներառում են մուտացված օնկոգոնների թիրախավորումը, ներառյալ PLX27892-ի կողմից մելանոմայի մուտանտ B-raf-ի թիրախավորումը։
Գոյություն ունեն թիրախային թերապիաներ թոքի քաղցկեղի, կոլոռեկտալ քաղցկեղի, գլխի և պարանոցի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, բազմակի միելոմայի, շագանակագեղձի քաղցկեղի, մելանոմայի և այլ քաղցկեղների դեմ[2][3]։
Կենսամարկերները սովորաբար անհրաժեշտ են ընտրելու համար այն հիվանդների, ովքեր հավանաբար կպատասխանեն իրականացվող թիրախային բուժմանը[4]։
Համա-թիրախային բուժումը ներառում է մեկ կամ ավելի թիրապևտիկ միջոցների օգտագործում, որոնք բազմաթիվ թիրախների վրա են ազդում[5], օրինակ՝ PI3K-ը կամ MEK-ը, փորձելով սիներգիստական պատասխան ստանա[3] լ և կանխելով դեղորայքակայունության առաջացումը[6][7]։
Վերջնական հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ թիրախային թերապիան վերափոխում է քաղցկեղային բջիջների չարորակ ֆենոտիպը, ներառել են Her2/neu վերափոխված բջիջների վրա ազդեցությունը in vitro և in vivo Գրինսի լաբորատորիայում և հաշվետվության ձևով ներկայացվել են 1985-ից սկսած[8]։
Որոշները կասկածի տակ են դրել տերմինի կոռեկտությունը, նշելով որ թիրախային տերմինի հետ կապված դեղամիջոցները բավականաչափ յուրահատուկ չեն այդպես կոչվելու համար[9]։ Ուստի «թիրախային թերապիա» տերմինը ժամանակ առ ժամանակ չակերտների մեջ է ներառվում։ Թիրախային թերապիաները նաև կարող են նկարագրվել որպես «քիմիոթերապիա» կամ «ոչ տոքսիկ քիմիոթերապիա», քանի որ «քիմիոթերապիա» եզրույթը զուտ նշանակում է «քիմիական դեղամիջոցներով բուժում»[10]։ Բայց սովորական բժշկական և ընդհանուր կիրառությունների շրջանակում «քիմիոթերապիա» տերմինը հիմնականում օգտագործվում է հատուկ «ավանդական» ցիտոտոքսիկ քիմիոթերապիայի իմաստով։