From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Թեոդոր (Թիմ) Դանքան (անգլ.՝ Timothy Theodore Duncan, ապրիլի 25, 1976[1][2][3][…], Քրիստիանսթեդ, Սենթ Քրուս, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ խաղալով ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։
Թիմ Դանքան Tim Duncan | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 21 | |
Ի ծնե տրված անունը | Թիմոթի Թեոդոր Դանքան Timothy Theodore Duncan | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1976 (48 տարեկան) | |
Ծննդավայր | Քրիստիանսթեդ, Վիջինյան կղզիներ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Սուրբ Դանստենի եպիսկոպոսյան ավագ դպրոց (Սանտա Կրուս, Վիրջինյան կղզիներ) | |
համալսարան | Ուեյք Ֆորեսթի համալսարան (1993–1997) | |
Դրաֆթի տարի | 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | |
Կարիերայի պատմություն | ||
Սան Անտոնիո Սփըրս (1997-2016) | ||
Մրցանակներ | ||
| ||
Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել NBA-ի աստղ[7], ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընդգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)[8]։
Ծնվել Է Վիրջինյան կղզիներում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է լողով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական լողավազանը, Դանքանն սկսում է ուժերը փորձել բասկետբոլ սպորտաձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս Ուեյք Ֆորեսթի համալսարանի հավաքականում։ Ավարտական տարում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների։
Ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից։
Բասկետբոլային մանրահատակից դուրս Դանքանը հայտնի է իր առանձնահատուկ զսպվածությամբ և հանգստությամբ, ինչպես նաև ակտիվ բարեգործական գործունեությամբ։ Ունի հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ 2002 թվականին հիմնել է «Թիմ Դանքան» հիմնադրամը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.