քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Թիմոլ ( լատին․՝ Thymus ուրց) 2-իզոպրոպիլ-5-մեթիլֆենոլ, մոնոտերպենային ֆենոլ, ցիմոլի ածանցյալ, կարվակրոլի իզոմերն է։
Թիմոլ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₀H₁₄O |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,97 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 49,6 ± 0,3 °C[2], 51 °C[3] և 51,5 °C[4] °C |
Եռման ջերմաստիճան | 233 ± 3 °C[2] և 232,55 °C[4] °C |
Գոլորշու ճնշում | 1 Pa[5], 10 Pa[5], 100 Pa[5], 1 kPa[5], 10 kPa[5] և 100 kPa[5] |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,5227[2] |
Դասակարգում | |
CAS համար | 89-83-8 |
PubChem | 6989 |
EINECS համար | 201-944-8 |
SMILES | CC1=CC(=C(C=C1)C(C)C)O |
ЕС | 201-944-8 |
ChEBI | 21105998 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն բյուրեղներ են, յուրահատուկ հոտով և այրող համով, լուծելի է օրգանական լուծիչներում, գործնականորեն անլուծելի է ջրում։ Թիմոլին բնորոշ են ֆենոլային խմբի բոլոր ռեակցիաները, էլեկտորֆիլ տեղակալումը սովորաբար ընթանում է հիդրօքսիլի նկատմամբ պարա դիրքում, հիդրվում է պլատինով մինչև մենթոլ։
Թիմոլը հայտնաբերել են մի քանի եթերային յուղերի կազմության մեջ, օրինակ՝ թիմոլային յուղի (որը էքստրակցվում է ուրց սովորականի տերևներից և սերմերից, այստեղից էլ «թիմոլ» անունը) 20—50 % քանակությամբ, որը ստացվում է ռեկտիֆիկացման ճանապարհով։
Արդյունաբերության մեջ թիմոլը ստացվում է մ-կրեզոլի CH3C6H4OH ալկիլացմամբ պրոպիլենով CH3−CH=CH2 360—365 °С ջերմաստիճանում, 4,8—5 ՄՊա ճնշման տակ, կատալիզատորը՝ ակտիվացած Аl(ОН)3.
Թիմոլն օգտագործվում է որպես հումք մենթոլի և որոշ ինդիկատորների արտադրության մեջ, օրինակ՝ թիմոֆտալեինի և թիմոլային կապույտի, բժշկության մեջ՝ որպես հակահելմինթիկ միջոց անկիլոստոմիդոզների, տրիխոցեֆալյոզների և այլ հելմինթոզների բուժման համար, որպես հակասեպտիկ՝ բերանի խոռոչի, ըմպանի, քթըմպանի ախտահարման համար, ստոմատոլոգիական պրակտիկայում՝ դենտինի ցավազրկման համար, դեղագործական արդյունաբերության մեջ՝ որպես կոնսերվանտ։ Որպես հակահելմինթային միջոց հակացուցված է հղիության, սրտային անբավարարության, լյարդային, երիկամային հիվանդությունների և ստամոքսի խոցի ժամանակ։ Մեղվաբուծության մեջ կիրառվում է որպես մեղուների վարոատոզի և ակարապիդոզի դեմ միջոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.