From Wikipedia, the free encyclopedia
Թիգան Փրեսլի (անգլ.՝ Teagan Presley, իսկական անունը - Էշլի Էնն Էիրիկսոն (Ashley Ann Erickson)[1], հուլիսի 24, 1985[2], The Woodlands, Մոտգոմերի շրջան, Տեխաս, ԱՄՆ[2]), ամերիկացի պոռնոդերասանուհի։ Նկարահանվել է 165 պոռնոֆիլմերում սկսած 2004 թվականից, երբ նա պայմանագիր է կնքել Digital Playground ստուդիայի հետ։
Թիգան Փրեսլի անգլ.՝ Teagan Presley | |
---|---|
Հասակը | 152 սմ |
Ծնվել է | հուլիսի 24, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Վուդլանդս, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | Պոռնոգրաֆիա |
Պարգևներ և մրցանակներ | |
teaganpresley.com | |
Ծնվել է 1985 թվականի հուլիսի 24-ին, ԱՄՆ-ում։ Եղել է ընտանիքի ավագ զավակը և օգնել է ծնողներին երեք քրոջը և երեք եղբորը դաստիարակելուն։ Յոթ տարի զբաղվել է մարմնամարզությամբ և պարերով։ Տասնհինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսիի Վիեխո (Կալիֆոռնիայի նահանգ)։ Մինչև պոռնոդերասանուհու կարիերան մի քանի տարի սովորել է քոլեջում։
Փրեսլին ապրում էր մի երիտասարդի հետ, որը գործազուրկ էր։ Որպեսզի ապրուստի միջոցներ հայթայթի 18 տարեկանում սկսում է նկարահանվել պոռնոֆիլմերում։ Կարիերայի առաջին ութ ամիսներին նկարահանվում է 70 հոլովակում, որոնցից շատերը անալ սեքսի դերեր էին[3]։
2004 թվականի վերջին Փրեսլին ստորագրում է երեք տարվա բացառիկ պայմանագիր Digital Playground պոռնոկենտրոնի հետ[3]։
2005 թվականի նոյեմբերի 11-ին Փրեսլին ունենում է Յորդանի անունով աղջիկ։ 2007 թվականի նոյեմբերին ամուսնանում է Թայլեր Դերդենի հետ, իսկ արդեն մայիսին ծնվել էր Թիգանի երկրորդ դուստրը։ 2008 թվականի հուլիսին պոռնոաստղը ամուսնալուծվում է Թայլեր Դարդենից։ Ենթադրվում է, որ պատճառը նույն տարվա սեպտեմբերին ծանոթությունն էր Ջոն Լեմոնի հետ։
2008 թվականի նոյեմբերին արված Թիգանի լուսանկարը զարդարում է Penthouse-ի 2009 թվականի հունվարի թողարկման շապիկը։ 2009 թվականին Փրեսլին և նրա կողակից Ջոն Լեմոնը բացում են իրենց սեփական ստուդիան, որը կոչվում է Skin Worxxx: Թիգան Փրեսլին բիսեքսուալ է։ Նա հայտարարել է, որ սիրում է աղջիկներին, թեպետ կյանքում պետք է ունենալ մի քանի տղամարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.