Թեքումսե
From Wikipedia, the free encyclopedia
Թեքումսե (Tecumseh, Tecumtha կամ Tekamthi, մոտ 1768, Չիլլիկոտի, Օհայո, ԱՄՆ - հոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[1][2], Moravian Indian Reserve 47, Օնտարիո, Կանադա), բնիկ ամերիկյան շոնի ցեղի առաջնորդ։ Գլխավորել է Օհայո գետի հյուսիսում ապրող ցեղերի պայքարն ընդդեմ ամերիկացիների։ Ստեղծել է դաշինք հյուսիսային և հարավային բնիկ ամերիկյան ցեղերի միջև։ Փորձելով օգտագործել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ծագած հակասությունը՝ նա Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում դաշինք է կնքել անգլիացիների հետ` Կանադայում։ Թեքումսեն սպանվել է Մորավիանթաունի ճակատամարտում` ամերիկացիների կողմից։
Արագ փաստեր Թեքումսե, Ծնվել է ...
Թեքումսե | |
---|---|
Ծնվել է | մոտ 1768 |
Ծննդավայր | Չիլլիկոտի, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[1][2] |
Մահվան վայր | Moravian Indian Reserve 47, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Shawnee |
Մասնագիտություն | ցեղի առաջնորդ |
Tecumseh Վիքիպահեստում |
Փակել