նորվեգացի բուսաբան, կենսաբան, բնապահպանագետ և մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Թեքլա Ռեսվոլլ (նորվ.՝ Thekla Susanne Ragnhild Resvoll , մայիսի 22, 1871[1], Վոգո, Օպլանդ, Նորվեգիա - հունիսի 14, 1948[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բուսաբան, կենսաբան, բնապահպանագետ և մանկավարժ։ Նորվեգիայի կրթության մեջ բնապատմության և բնապահպանության ռահվիրա, քրոջ՝ Հաննա Ռեսվոլլ-Հոլմսենի հետ։
Թեքլա Ռեսվոլլ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1871[1] |
Ծննդավայր | Վոգո, Օպլանդ, Նորվեգիա |
Մահացել է | հունիսի 14, 1948[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան, Կոպենհագենի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | կենսաբան, բուսաբան, բնապահպանագետ, ճանապարհորդ հետազոտող և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Ամուսին | Andreas Holmsen? |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Q113882836? |
Երեխաներ | Dag Resvoll-Holmsen? |
Thekla Resvoll Վիքիպահեստում |
Ռեսվոլլը ծնվել է Նորվեգիայի Վոգոյում, Օփլան։ Նա Հանս Ռեսվոլլի (1823-1908) և Ջուլի Մարտին Դեչմանի (1831-1902) դուստրն է։ Ստոկհոլմում աշխատել է որպես բուժքույր, նախքան՝ 1894 թվականին Քրիստիանիայի Ֆրեդերիկ թագավորական համալսարանում (այժմ Օսլոյի համալսարան) բնապատմության ուսումնասիրություններ սկսելը։ Նա դարձել է բուսաբանության պրոֆեսոր Աքսել Բլյութթի հետևորդը։ 1899 թվականին ուսումն ավարտելուց հետո մեկնել է Կոպենհագեն, որտեղ աշխատել է Կոպենհագենի համալսարանի բուսաբանական լաբորատորիայում՝ պրոֆեսոր Էուգենիուս Վորմինգի մոտ։ 1900 թվականին վերադարձել է Օսլոյի համալսարան։ 1902 թվականին դարձել է Օսլոյի Բուսաբանական այգու համալսարանի դոցենտ[2]։
1918 թվականին ստացել է դոկտորի կոչում՝ «Բույսերի հարմարվողականությունը սառը և կարճ ամռանը» (On Plants Suited to a Cold and Short Summer) թեմայով թեզի հիման վրա, որտեղ նա ներկայացրել է ալպիական բույսերի հարմարվողականության կոշտ միջավայրում[3]
1923-1924 թվականներին Թեքլա Ռեսվոլլն մեկնել է Ճավա և Բոգերի բուսաբանական այգի։ Նա Ճավայի ֆլորայում ուսումնասիրել է հաճարենիներ։ Բուսաբանական լաբորատորիայում նացել է մինչև 1936 թվականը, երբ անցել է թոշակի։ Նրա բուսաբանական թեմաներով դասընթացները դրական ազդեցություն են ունեցել նորվեգացի ուսանող սերունդների վրա։ Նա նաև բուսաբանության դասագիրք է գրել ավագ դպրոցի աշակերտների համար[2]։
Ակադեմիական կարիերային զուգահեռ, Թեքլա Ռեսվոլլը Նորվեգիայում մասնակցել է կանանց հավասարության շարժմանը։ Եղել է Նորվեգիայի ուսանողուհիների ակումբի ղեկավարը և մասնակցել կանանց ընտրական իրավունքի շարժմանը։
Ամուսնացել է լեռնային ինժեներ Անդրեաս Հոլմսենի (1869-1955) հետ, որի եղբայրը՝ Գուննար Հոլմսենը (1880-1976) ամուսնացած էր իր քրոջ՝ Հանայի հետ։ Եղել է երրորդ կինը Նորվեգիայում, որը դարձել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մահացել է 1948 թվականին՝ Օսլոյում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.