From Wikipedia, the free encyclopedia
Թերեզա Քրիստինա (լրիվ անունը Թերեզա Մարիա Քրիստինա[3] իտալ.՝ Teresa Maria Cristina di Borbone-Due Sicilie, մարտի 14, 1822[1][2], Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն - դեկտեմբերի 28, 1889[1][2], Պորտու, Պորտուգալիա): Ի ծնե կրել է երկու Սիցիլիաների արքայադուստր տիտղոսը, ամուսնությունից հետո Բրազիլիայի կայսրուհի, կայսր Պեդրո II-ի կինը։ Ժողովուրդը նրան տվել է «Բրազիլացիների մայր» մականունը։
Թերեզա Քրիստինա Բուրբոն-Սիցիլիացի | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 14, 1822[1][2] |
Ծննդավայր | Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 28, 1889[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտու, Պորտուգալիա |
Cathedral of Petrópolis | |
Երկիր | Իտալիայի թագավորություն, Բրազիլիայի կայսրություն և Պորտուգալիայի թագավորություն |
Տոհմ | House of Bourbon-Two Sicilies |
արվեստի կոլեկցիոներ | |
Հայր | Ֆրանցիսկոս I |
Մայր | Մարիա Իզաբել |
Երեխաներ | Afonso, Prince Imperial of Brazil?, Isabel, Princess Imperial of Brazil?, Princess Leopoldina of Brazil? և Pedro, Prince Imperial of Brazil? |
Հավատք | կաթոլիկություն |
Առողջական վիճակ | Habsburger Unterlippe? |
Ստորագրություն |
Թերեզա Քրիստինան Երկու Սիցիլիաների թագավորության թագավոր Ֆրանցիսկոս I-ի և վերջինիս իսպանացի կնոջ՝ Մարիա Իզաբելլայի դուստրն էր։ Ի ծնե նրան տրվել է «Երկու Սիցիլիաների արքայադուստր» կոչումը։ 1843 թվականին նա ամուսնացել է Բրազիլական կայսրության կայսր Պեդրո II-ի հետ։ Ամուսնությունը վստահված անձի միջոցով է տեղի ունեցել, և ամուսինները ջերմ զգացմունքներ չէին տածում միմյանց նկատմամբ։ Միայն ժամանակի ընթացքում Թերեզա Քրիստինայի հանդուրժողական բնավորության շնորհիվ նրանք սկսեցին սիրել միմյանց։ Իր առատաձեռնությամբ, պարզությամբ և բարությամբ կայսրուհին շահեց բրազիլացի ժողովրդի իրական սերը։ Թերեզա Քրիստինան նաև օգնեց Բրազիլիայի իտալացիներին և հովանավորեց բազմաթիվ հնագիտական արշավախմբեր իր երկրում։
Զույգը միմյանց նկատմամբ մեծ սեր չի տածել, բայց նրանք իրենց ողջ կյանքում լավ ընկերներ են մնացել։ Ընտանիքում չորս երեխա է ծնվել, երկու տղաները մահացել են մանուկ հասակում, կրտսեր դուստրը՝ Լեոպոլդինան, մահացել է 24 տարեկանում տիֆից։ Այսպիսով, նրանց ավագ դուստրը՝ Իզաբելլան, դարձավ բրազիլական թագի ժառանգորդը։ 1889 թվականի պետական հեղաշրջումից հետո կայսրուհին աքսորվեց։ Լինելով հայրենիքից հեռու նա սկսել է հիվանդանալ, և նրա առողջական վիճակը վատթարանում էր։ Վտարումից մեկ ամիս անց նա մահացել է սրտի անբավարարությունից։ Իր կյանքի ընթացքում կայսրուհին հարգանք է վաստակել բրազիլական հասարակության բոլոր խավերի կողմից՝ իր անձնային որակների, արվեստի հանդեպ սիրո և անբասիր պահվածքի համար։ Թերեզա Քրիստինան նույնիսկ հարգում էր հանրապետականների կարծիքն ու շահերը, ինչը հանգեցրեց կայսրության փլուզմանը և հանրապետության հռչակմանը։
Թերեզա Մարիա Քրիստինան ծնվել է Կալաբրիայի այն ժամանակ դեռ դուքս Ֆրանցիսկոսի ընտանիքում, որը հետագայում դարձավ Երկու Սիցիլիայի թագավորության թագավոր։ Հոր կողմից նա պատկանում էր Նեապոլիտանական Բուրբոնների տանը՝ իսպանական Բուրբոնների իտալական ճյուղին։ Նրա հայրական պապը թագավոր Ֆերդինանդ I-ն էր, տատիկը՝ կայսրուհի Մարիա Թերեզայի դուստրը՝ Ավստրիայի թագուհի Մարիա Կարոլինան էր, որը Հաբսբուրգների կայսերական ընտանիքի ներկայացուցիչն էր։ Արքայադստեր մայրը իսպանուհի ինֆանտ Մարիա Իզաբելլան էր։ Նա Իսպանիայի նույն Բուրբոնների տոհմի թագավոր Չարլզ IV-ի և Պարմի Բուրբոնների ներկայացուցիչ Մարիա Լուիզա Պարմացու դուստրն էր։
Նրա հայրը մահացել է 1830 թվականին։ Մայրը արհամահելով դստերը՝ 1839 թվականի հունվարի 15-ին երկրորդ անգամ ամուսնացավ Ֆրանցիսկոս կոմս Բալսոյի (1805-1882) հետ։ Հարսը 50 տարեկան էր, իսկ փեսան՝ 34։ Այդ պատճառով Թերեզա Քրիստինան որբ մնաց։ Մանկուց նրա մոտ ձևավորվել է փափուկ և երկչոտ բնավորություն, որով օժտված չէր ո՛չ նրա անխիղճ հայրը, ո՛չ էլ իմպուլսիվ խառնվածքի տեր մայրը։
Իմանալով, որ երիտասարդ կայսր Պեդրո II-ը հարսնացու է փնտրում, երկու Սիցիլիաների թագավորության կառավարությունը նրան առաջարկեց Թերեզա Քրիստինայի ձեռքը։ Վերջինս կայսրին ուղարկեց մի քանի նկար, որտեղ պատկերված էր արքայադուստրը, և կայսրը ընդունեց ամուսնության առաջարկը։ Արքայադուստրը եղբոր՝ արքայազն Լեոպոլդի հետ մեկնել է Բրազիլիա։ Նրանք Ռիո դե Ժանեյրո են ժամանել 1843 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նավամատույցում նրանց դիմավորեց կայսրը իր շքախմբի հետ։ Հազարավոր մարդիկ ողջունեցին ապագա կայսրուհուն։ Երբ նա վայրէջք կատարեց Բրազիլիայի ափին, հազարավոր ողջույններ հնչեցին։ Արքայադուստրն առաջին հայացքից սիրահարվել է ամուսնուն։
Պեդրոն հիասթափվել է ապագա հարսնացուի ընտրությունից. Նրան դուր չէր գալիս նրա արտաքինը, դեմքի ձևն ու կազմվածքը։ Նկարներով նա նրան բոլորովին այլ մարդ էր թվում։ Շագանակագույն մազերը, ավելորդ քաշը, թուլացած դեմքի արտահայտությունը, անհավասար քայլվածքը, այս ամենը զայրացնում էր կայսրին։ Նա հարսնացուի մասին ասել է, որ նա տգեղ չէ, բայց գեղեցկուհի էլ չէ։ Պեդրոն բոլորի աչքի առաջ սկսեց արհամարհել Թերեզային, ուշադրություն չդարձնել նրան։ Արքայադուստրը լաց էր լինում՝ կրկնելով, որ Կայսրն ինձ չի սիրում։ Բայց այնուամենայնիվ, չնայած կայսրի անձնական հակակրանքին, հարսանիքը այնուամենայնիվ տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Ռիո դե Ժանեյրոյում։ Թերեզան դարձավ Բրազիլական կայսրության կայսրուհի։
Թեև ամուսինը նրան չէր սիրում, կայսրուհին ձգտում էր լավ կին լինել։ Հասարակական պարտականությունների կատարումը և երեխաների ծնունդը մեղմեցին կայսեր վերաբերմունքը։ Երեխաները ստեղծել են ընտանեկան երջանկության մթնոլորտ։ Նրանց առաջնեկը ծնվել է 1845 թվականի փետրվարին։ Նրան անվանել են Աֆոնսո և տվել Բրազիլիայի կայսերական արքայազնի տիտղոսը։ Բայց նա ապրեց ընդամենը երկու տարի և մահացավ 1847 թվականին։ 1846 թվականի հուլիսին նա ծնեց մի աղջկա, որին անվանեցին Իզաբելլա, որը հետագայում կդառնար Բրազիլիայի թագաժառանգ արքայադուստր։ 1847 թվականի հուլիսին նա լույս աշխարհ բերեց երկրորդ դստերը՝ Լեոպոլդինային։ Արքայադուստրը մահացավ 24 տարեկանում՝ տիֆից։ Կայսերական զույգի վերջին երեխան եղել է արքայազն Պեդրոն, ով նույնպես մահացել է մանուկ հասակում։
Թերեզա Քրիստինան դարձավ կայսրի սիրելի անձնավորությունը։ Նա երբեք կայսրի ռոմանտիկ երազանքներում տեղ չի գտել, ոչ էլ վերջինիս համախոհն էր։ Թերեզան պարզապես նվիրված էր նրան և երբեք չէր լքում ամուսնուն, իսկ կայսրն իր հերթին հարգանքով և ուշադրությամբ էր վերաբերվում նրան։ Պեդրոն նրան վերաբերվում էր որպես շատ լավ և մտերիմ ընկերուհու, գործընկերոջ, բայց ոչ որպես կնոջ։
Թերեզան քիչ ընկերներ ուներ։ Նա Դոն Ժոզեֆինա դա Ֆոնսեկա Կոստային համարում էր իր լավագույն ընկերուհին Բրազիլիայում։ Կայսրուհին միշտ շատ համեստ էր հագնվում, միայն երբեմն զարդեր էր կրում ինչ-որ պաշտոնական ընդունելության առիթով։ Նրա հոբբիներից էին նամակ գրելը, կարդալը, նկարելը, ասեղնագործությունը, ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ, կրոնավոր էր, սիրում էր երաժշտություն, հատկապես օպերան, ինքնուրույն սովորում էր երգել և դաշնամուր նվագել։ Գիտություններից կայսրուհին ամենից շատ հետաքրքրված էր հնագիտությամբ։ Բրազիլիայում գտնվելու առաջին օրերից նա սկսեց հավաքել հնագիտական արտեֆակտների հավաքածու։ Թերեզան նաև հովանավորել է հնագիտական պեղումներ Իտալիայում, և հայտնաբերված իրերից շատերը՝ Հին Հռոմից մինչև մեր օրերը, տեղափոխվել են Բրազիլիա։ Բրազիլական հասարակության մեջ հանրային կրթությունն ու առողջապահությունը բարելավելու նպատակով կայսրուհին ակտիվորեն ներգրավեց իտալացի բժիշկներին, ինժեներներին, ուսուցիչներին, արվեստագետներին, դեղագործներին և բուժքույրերին՝ Բրազիլիայում աշխատելու նպատակով։
Նա երբեք չի դարձել կայսեր սիրելի կինը։ Կայսրը սիրավեպեր ուներ կողքից, և կայսրուհուն այլ բան չէր մնում, քան լուռ նայել այդ ամենին։ Մյուս կողմից, նա միշտ պաշտպանում էր կայսրին և վերջինիս տեսակետները, և կայսրը նրան պատասխանում էր նույն կերպ նույնիսկ երկու որդիների մահից հետո։ Կրտսեր որդու ծննդից հետո կայսրուհին այլևս չի հղիացել։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանով, որ կայսրը սկսեց ավելի ու ավելի շատ հարաբերություններ ունենալ գեղեցիկ և խելացի կանանց հետ։ Կայսրը հատկապես մտերմացավ ֆրանսիացի ազնվականի կնոջ՝ Լուիզա դե Բարոսի հետ։ Նա ուներ բոլոր կանացի գծերը, որոնք այնքան դուր էին գալիս Պեդրոյին՝ խելացիություն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Կոմսուհի Բարոսը որպես տնային դաստիարակչուհի ծառայում էր կայսեր դուստրերին, որոնք նրան չէին սիրում։ Իր օրագրերում կայսրուհին գրել է, որ ամբողջ սրտով ատում է կոմսուհուն, բայց ավաղ, ոչինչ անել չի կարող։ Դուստրերը լիովին աջակցում էին իրենց մորը և ամեն առիթով փորձում էին վնասել կոմսուհուն՝ նվաստացնելով նրան ուրիշների առաջ։
Կայսրուհու համար ծանր հարված էր կրտսեր դստեր՝ Լեոպոլդինայի մահը տիֆից 1871 թվականին։ Լիցքաթափվելու և վիշտը մոռանալու համար կայսրը կայսրուհու հետ միասին մեկնեց Եվրոպա։ Այնտեղ՝ Կոբուրգում, նրանք ցանկանում էին այցելել Լեոպոլդինայի չորս երեխաներին, որոնք մնացել էին առանց մոր։ Ուղևորությունը դեպի Եվրոպա մնաց տխուր հիշողություններով։ Նրա ընտանիքը կորցրեց գահը 1861 թվականին, և Երկու Սիցիլիաների թագավորությունը դարձավ Իտալիայի Միացյալ Թագավորության մի մասը Սավոյական դինաստիայի վերահսկողության տակ։
Հանգիստ կյանքը ավարտվեց, երբ Բրազիլիայում միապետությունը վերացավ 1889 թվականի նոյեմբերի 15-ին։ Իշխանությունը զավթեցին հանրապետականները, որոնք հրամայեցին կայսրին և նրա ընտանիքին անհապաղ աքսորել։ Իմանալով այդ մասին՝ կայսրուհին ասաց։
Հիմա ես միշտ լաց եմ լինելու՝ իմանալով, որ հիմա չեմ կարողանա ոտք դնել իմ հայրենի հողը |
1889 թվականի նոյեմբերի 15-ի իրադարձությունները ֆիզիկապես և հոգեբանորեն կոտրեցին կայսրուհուն։ Եվրոպա նավարկելիս նա հիվանդացել է ասթմայով։ 1889 թվականի դեկտեմբերի 7-ին նրանք հասան Լիսաբոն։
Լիսաբոնից կայսերական ընտանիքը մեկնեց Իսպանիա։ Դեկտեմբերի 24-ին նրանք պաշտոնական լուր ստացան, որ իրենց ընդմիշտ արգելել են մուտք գործել Բրազիլիայի տարածք։ Մինչ այս աքսորի ժամկետը որոշված չէր։ Այս լուրը վերջնականապես խարխլեց Թերեզա Քրիստինայի վիճակը։ Պեդրո II-ը դեկտեմբերի 28-ին իր օրագրում գրել է.
Լսելով, որ կայսրուհին ինձ կանչում է, մոտեցա նրա անկողնուն։ Նա դողում էր |
:
Կայսրուհին մահացել է նույն օրը գիշերվա ժամը երկուսին։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Մահվանից առաջ նրա կողքին էր կոմսուհի Մարիա Իզաբել դե Անդրադե Պինտոն։ Կայսրուհին ասաց նրան.
Ես մահից չեմ մեռնում, ես մեռնում եմ վշտից։ Ես կարոտում եմ իմ դստեր Իզաբելին ու թոռներիս, իմ սիրելի Բրազիլիան. այն հիասքանչ երկիր է, ափսոս, որ ես այնտեղ այդպես էլ չեմ վերադառնա... |
Կայսրուհու մահվան գիշերը մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել քաղաքում՝ ականատես լինելու վերջինիս մահը։ Պեդրոյի խնդրանքով նրա կնոջ մարմինը տեղափոխել են Լիսաբոնի մոտ գտնվող Սան Վիսենտե դի Ֆորա եկեղեցի, որտեղ նրան հուղարկավորել են Բրագանսայի տան պանթեոնում։ Նրա մահվան լուրն արագ տարածվեց ողջ Բրազիլիայում և աննախադեպ վիշտ առաջացրեց։ Շատ թերթեր նրա մասին գրելիս բնութագրել են որպես բրազիլացիների մայր։ Պարբերականներից մեկը նրա մասին գրել է.
Դոննա Թերեզա Քրիստինան Բրազիլիայում անցկացրած քառասունվեց տարիների ընթացքում անկեղծորեն սիրել է իր հայրենիքը։ Եվ այս ամբողջ ընթացքում նա ոչինչ չի շահել, բացի մեծ հարգանքից, գովասանքից և ժողովրդի անսահման սիրուց իր կայսրուհու հանդեպ։ Մենք նրան հռչակում ենք «Բրազիլացիների մայր» և մեր ցավակցություններն ենք հղում կայսրին այս դժվարին պահին։
Նրա և ամուսնու աճյունները Բրազիլիա են տեղափոխվել 1921 թվականին։ Մեծ շուքով նրանք վերահուղարկավորվեցին Պետրոպոլիսում գտնվող Սուրբ Պետրոս տաճարում։ Նրա անունով են կոչվել Բրազիլիայի մի քանի քաղաքներ՝ Տերեզոպալիս (Ռիո դե Ժանեյրոյում), Թերեզինա (Պիաուի մայրաքաղաք), Քրիստինա (Մինաս Ժերայսում) և Իմպերատրիս (Մարանյանում)։ Նրա մահից ոչ շատ առաջ Պեդրոն նվիրաբերեց հնագիտական ցուցանմուշների ամբողջ հավաքածուն, որը պատկանում էր իր կնոջը, բայց պայմանով, որ այս հավաքածուն կրի իր կնոջ անունը։ Դա արվեց, և հավաքածուն բաշխվեց Բրազիլիայի ազգային արխիվի, Բրազիլիայի կայսերական թանգարանի, Բրազիլիայի ազգային գրադարանի և Բրազիլիայի պատմաաշխարհագրական ինստիտուտի միջև։ Հավաքածուն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մարդկության ժառանգություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.