Թեյլերի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թեյլերի թանգարան (հոլ.՝ Teylers Museum), բնական գիտությունների թանգարան, որը հիմնադրվել է 1778 թվականին Նիդերլանդների Հաարլեմ քաղաքում։ Համարվում է երկրի հասարական թանգարաններից ամենահինը։ Աշխարհում միակ թանգարանն է, որը գտնվում է 18-րդ դարի իրական շենքում, որը դեռևս պահպանել է իր ներքին դիզայնը (ինտերիերը)։ Թանգարանի տնօրենն է Մարջան Շչարլուն[4]։
Թեյլերի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, պատկերասրահ, գիտության թանգարան և բնագիտական թանգարան |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Հաարլեմ, Նիդերլանդներ |
Վայր | Spaarne? |
Կազմված է | Oval Room?, Lorentz Lab?, Teylers Fossil Room I?, Teylers Fossil Room II?, Eerste Schilderijenzaal?, Tweede Schilderijenzaal? և Luminescene Room? |
Հասցե | Spaarne 16[2]2011CHSpaarne? (16) |
Հիմնադրվել է | 1778 |
Հիմնադիր | Պիտեր Տեյլեր վան դեր Հյուլստ |
Այցելուներ | 126 581 մարդ (2017)[3] |
Կայք | teylersmuseum.nl |
Այս շենքում, որը հիմա թանգարան է, մի ժամանակ ապրել է Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթը, շոտլանդական ծագման բանկիր և գործարանատեր։ Լինելով Լուսավորության համախոհը, նա մեծ հետաքրքրություն է դրսևորել գիտության զարգացման և արվեստի մեջ։ Իր ամբողջ կարողությունը և հավաքածուները նա կտակել է Թեյլերի հասարակությանը, որոնք ունեին գիտության և արվեստի զարգացման նպատակներ։
Թեյլերի կտակը բաժանվում էր երեք մասի. կրոնական ժառանգության, արվեստի և գիտությունների ժառանգության (կառավարող ընկերությունները հայտնի են եղել որպես առաջին, երկրերդ և երրորդ ընկերություններ)։ Ամեն ընկերությունն ուներ հինգ վստահված անձ, որոնցից պահանջվում էր հանդիպել շաբաթը մեկ անգամ (և, հետևաբար, նրանք բոլորն ապրում էին Հաարլեմում)[5]։
Թանգարանը պարունակում է նկարներ և զարդանկար, որոնց հեղինակներից են Միքելանջելոն, Ռաֆայել Սանտին, Ռեմբրանդ վան Ռեյնը, Հենրիկ Գոլցիուսը և Կլոդ Լորենը։ Թեյլերի թանգարանը պահպանում է Ռեմբրանդ վան Ռեյնի գրեթե բոլոր օֆորտները[6]։
Թանգարանում կա ավելի քան 214,000 հավաքածու[7]։
Այստեղ գտնվում են նաև եզակի քարացածության հավաքածուներ (այդ թվում, առաջին արխեոպտերիքսը), գիտական (ֆիզիկական) գործիքներ, հանքեր, մեդալներ և մետաղադրամներ[8]։
Թանգարանի գրադարանը, որը կառուցվել է 1826 թվականին, պարունակում է 18-րդ և 19-րդ դարերի պատմական բնական գիտություններին վերաբերող գրքեր և ամսագրեր։
Թանգարանն ունի 12 տաղավար։ Ամեն տարի այստեղ այցելուների թիվը կազմում է մոտ 100.000 մարդ (Ըստ 2013 թվականի տվյալների, այցելուների թիվը կազմել է 116,000[9])։
Թանգարանը հանդիսանում է European Botanical and Horticultural Libraries Group-ի (EBHL) մաս։
2011 թվականին թանգարանը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ։
Թանգարանն ունի իր սեփական աստղադիտարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.