From Wikipedia, the free encyclopedia
Թեյա, հիպոթետիկ մոլորակ, որի բախումը Երկիր մոլորակի հետ հանգեցրել է բնական արբանյակ Լուսնի առաջացմանը[1][2]։
Թեյա մոլորակը իր անվանն արաժանացել է հունական դիացաբանության աստվածուհի Թեյայի (հուն․՝ Θεία) պատվին, որը եղել է Հելիոսի (արևի աստված), Էոսի (արևածագի աստվածուհի) և Սելենեի (Լուսնի աստվածուհի) մայրը, որը նաև տիտան–քույրերից մեկն է եղել[3]։
Այս տեսության համաձայն՝ Թեյան ձևավորվել է 4,6 մլրդ տարի առաջ, ինչպես Արեգակնային համակարգի մյուս մոլորակները և ունեցել է Մարսի չափսերին նման չափսեր։ Մոտավորապես 4,5 մլրդ տարի առաջ այն բախվել է Երկրին, որից հետո երկու մոլորակների միջուկները միաձուլվել են, իսկ նրանց մոլորակների սիլիկատային «թիկնոցների» բեկորները նետվել են տիեզերք, որտեղ դրանցից ձևավորվել է Լուսինը[4][5][6]։
Բեռնում՝ Տիեզերքի հետազոտությունների կենտրոնում ստեղծած համակարգչային մոդելի արդյունքում, որտեղ ներկայացված է եղել Թեյայի և Երկրի բախումը, մի ենթադրություն է արվել, որ Թեյան իր չափսերով զգալիորեն ավելի մեծ է եղել, քան Երկիրը, և բախումից հետո այն շարունակել է շարժվել՝ առանց իր նյութի զգալի կորուստի։ Լուսինն էլ իր հերթին ձևավորվել է Երկրի մասերից և բեկոներից, որոնք ուղեծիր են նետվել մոլորակների բախման արդյունքում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.