![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3b/Tea_room_with_interior_decoration%252C_Shantytown_Historical_Park%252C_New_Zealand.jpg/640px-Tea_room_with_interior_decoration%252C_Shantytown_Historical_Park%252C_New_Zealand.jpg&w=640&q=50)
Թեյարան
From Wikipedia, the free encyclopedia
Թեյարան (հիմնականում Ասիայում[1]), հաստատություն, որը հիմնականում մատուցում է թեյ և այլ թեթև ըմպելիքներ։ Թեյարանը կարող է լինել հյուրանոցում առանձնացված մի սենյակ, նախատեսված հատկապես ցերեկային թեյ կամ միայն սերուցքային թեյ (Դևոնշիր թեյ կամ Կորնիշ թեյ) մատուցելու համար։ Թեյարանի գործառույթը կարող է տարբվել՝ կախված հանգամանքներից կամ երկրից։ Թեյարանները սրճարանների նման հաճախ ծառայում են որպես սոցիալական փոխազդեցության կենտրոններ:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3b/Tea_room_with_interior_decoration%2C_Shantytown_Historical_Park%2C_New_Zealand.jpg/640px-Tea_room_with_interior_decoration%2C_Shantytown_Historical_Park%2C_New_Zealand.jpg)
Տարբեր մշակույթներ ունեն տարբեր տեսակի թեյի կենտրոնացված հաստատություններ՝ կախված թեյախմության ազգային մշակույթից։ Օրինակ, բրիտանական կամ ամերիկյան թեյարանները մատուցում են ցերեկային թեյ տարբեր փոքր նախուտեստներով։