Թել Ավիվի նավահանգիստ
From Wikipedia, the free encyclopedia
Թել Ավիվի նավահանգիստ (եբր.` נמל תל אביב; Namal Tel Aviv. օգտագործվում է նաև Թել Ավիվի հին նավահանգիստ անվանումը), Անդրմանդատային Պաղեստինի նոր հրեական Իշուվի կողմից հիմնադրված առաջին նավահանգիստը։ Նավահանգիստը գտնվում է Թել Ավիվի հյուսիս-արևմուտքում՝ Յարկոն գետի գետաբերանից ոչ հեռու։ Նավահանգիստը հիմնադրվել է 1936 թվականին[1], իսկ պաշտոնապես բացվել է 1938 թվականին։ Նավահանգիստը գործում էր մինչև 1965 թվականը, որից հետո նրա գործառույթները փոխանցվեցին նոր և ավելի ժամանակակից Աշդոդի նավահանգիստ։ Նախկին նավահանգստի տարածքում տեղակայված է զբոսաշրջային տարածք։
1933 թվականին նավահանգստի մոտ բացվեց Լևանտի ցուցահանդեսը։