![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/April9victims.jpg/640px-April9victims.jpg&w=640&q=50)
Թբիլիսյան դեպքեր (1989)
From Wikipedia, the free encyclopedia
Թբիլիսյան դեպքեր, Թբիլիսյան ջարդեր, Թբիլիսյան ողբերգություն, կամ Ապրիլի 9-ի ողբերգություն (վրաց.՝ 9 აპრილის ტრაგედია), վրացական ընդդիմադիր շարժման խաղաղ ցույցը ցրելու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ձեռնարկած հատուկ գործողություն, որը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին՝ Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ Խորհրդարանի շենքի դիմաց Խաղաղ բողոքի ակցիայի ճնշման հետևանքով սպանվեց 21 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները[1][2][3]։
Ապրիլի 9-ի ողբերգություն | |||
---|---|---|---|
Մաս 1989 թվականի հեղափոխություններ ԽՍՀՄ փլուզում | |||
![]() Թբիլիսիում զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ (2008) | |||
Ամսաթիվ | Ապրիլի 4, 1989 – ապրիլի 9, 1989 | ||
Վայր | ![]() | ||
Պատճառ | Քաղաքական բռնաճնշումներԱզգայնական տրամադրություններ | ||
Նպատակ | Քաղաքացիական իրավունքներ, քաղաքական ինքնավարություն Վրաստանի համար | ||
Մեթոդ | Բողոքի երթեր, ուղեկալում, խռովություն, դրոշի ծածանում | ||
Արդյունք | Կարգի վերականգնում | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Թբիլիսյան արյունոտ իրադարձությունները բեկումնային դարձան Վրաստանի վարած քաղաքականության վրա, որն արդեն առավել հակված էր Վրաստանի անկախացմանը[1]։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին[4]։
Ապրիլի 9-ն այժմ Վրաստանում նշվում է որպես պետական տոն՝ Ազգային միասնության օր (ეროვნული ერთიანობის დღე):
![]() |
Սա Վրաստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |