![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Flag_of_Tacoma%252C_Washington.gif/640px-Flag_of_Tacoma%252C_Washington.gif&w=640&q=50)
Թաքոմա
From Wikipedia, the free encyclopedia
Թաքոմա (անգլ.՝ Tacoma. /təˈkoʊmə/ tə-KOH-mə), նավահանգստային քաղաք ամերիկյան Վաշինգտոն նահանգում. այդ նահանգի Փիրս շրջանի վարչական կենտրոնը[2]։ Ընկած է Փյուջեթ Սաունդ անվանումով հայտնի տարածաշրջանում, մերձակա խոշորագույն քաղաք Սիեթլից, որի ամենամեծ արբանյակն է, 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, նահանգի մայրաքաղաք Օլիմպիայից 31 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ռեյնիր լեռան ազգային պարկից 58 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 191.704[3][4], 2016 թվականին հասել 211 277-ի։ Այդ ցուցանիշով քաղաքը երկրորդ տեղն է գրավում Փյուջեթ Սաունդ տարածաշրջանում և Վաշինգտոն նահանգում։ Թաքոման նաև գործարար ակտիվության կենտրոն է հանդիսանում Սաութ Սաունդ տարածաշրջանում, որն ունի շուրջ մեկ միլիոն բնակիչ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թաքոմա | |||
անգլ.՝ Tacoma | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1875 թ. | ||
Մակերես | 161,675629 կմ² | ||
ԲԾՄ | 74 մետր, 243 ֆուտ | ||
Բնակչություն | ▲219 346 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 253 | ||
Փոստային դասիչ | 98001, 98002, 98071, 98092, 98401–98409, 98411–98413, 98415, 98416, 98418, 98421, 98422, 98424, 98430, 98431, 98433, 98438, 98439, 98442–98447, 98450, 98455, 98460, 98464–98467, 98471, 98477, 98481, 98492, 98493, 98497–98499, 98401, 98405, 98411, 98443, 98446, 98465, 98498 և 98497 | ||
Պաշտոնական կայք | cityoftacoma.org(անգլ.) | ||
| |||
Քաղաքին տրվել է մերձակայքում գտնվող Ռեյնիր լեռան հնդկացիական անվանումը՝ Takhoma կամ Tahoma: Տեղացիներն իրենց օրրանը պատկերավոր կերպով անվանում են City of Destiny («Ճակատագրի քաղաք»)։ Այդ արտահայտությունը ծագել է 19-րդ դարի վերջերին, երբ Թաքոման դարձել է Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղու ծայրակետային կայարանը, և այդիսով երկաթգծային հաղորդակցություն է ապահովվել մերձակայքում՝ Քոմենսմենթ ծովածոցի ափին գտնվող խորջրյա նավահանգստի հետ (ի դեպ, այդ առնչությամբ Թաքոմայի կարգախոսն է դարձել When rails meet sails, այսինքն՝ «Երկաթգծերը հանդիպում են առագաստներին» արտահայտությունը)։ Այդ նավահանգիստը, որ խոշորագույնն է Վաշինգտոն նահանգում, միջազգային առևտրի կենտրոն է խաղաղօվկիանոսյան ափին։
1990-ական թվականներից Թաքոմայում բարեկարգման զգալի աշխատանքներ են իրականացվել։ Դա առաջին հերթին վերաբերում է համալսարանին (University of Washington Tacoma), հասարակական տրանսպորտին (հատկապես տրամվային, որ նահանգում առաջին թեթևառելս գծով է գործում), թանգարաններին (քաղաքն ունի պատմական ու գեղարվեստական թանգարանների ամենախիտ ցանցը նահանգում), առափնյա փողոցներին ու կառույցներին (Thea Foss Waterway):
Թաքոման համարվում է ապրելու համար լավագույն հարմարություններ ունեցող բնակավայրերից մեկը ԱՄՆ-ում[5]։ 2006 թվականին էլ ճանաչվել է հետիոտններին լավագույն պայմաններ ընձեռող քաղաքներից մեկը ամբողջ երկրում (one of the "most walkable" cities in the country)[6]: