![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Tawakkol_Karman_%25282019%2529_II.jpg/640px-Tawakkol_Karman_%25282019%2529_II.jpg&w=640&q=50)
Թավաքքուլ Քարման
From Wikipedia, the free encyclopedia
Թավաքքուլ Աբդ ալ-Սալամ Քարման (արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان Tawakkul 'Abd us-Salām Khalid Karmān, ինչպես նաև` Ռոմանիզեդ Թավակուլ[8], «Թավակել»[9][10][11]) (փետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2][1], Թաիզ, Ta'izz Governorate[3][11]), եմենցի լրագրող, քաղաքական գործիչ և մարդու իրավունքների ակտիվիստ։ 2005 թվականին համահիմնադրել և ղեկավարում է «Կին լրագրողներն առանց շղթաների» խումբը[8]։ 2011 թվականին Արաբական գարնան մաս կազմող Եմենի ապստամբության ժամանակ դարձել է հանրային դեմք։ Եմենցիները նրան անվանել են «Երկաթե կին» և «Հեղափոխության մայր»[12][13]։ 2011 թվականին եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համադափնեկիր[14]՝ դառնալով առաջին եմենցին, առաջին արաբը[15], երկրորդ մուսուլմանը և ցայսօր երկրորդ ամենաերիտասարդ մարդը, որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[16]։
Թավաքքուլ Քարման արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1979(1979-02-07)[1][2][1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Թաիզ, Ta'izz Governorate[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | մուսուլման[4] |
Կրթություն | Sanaa University?, Ալբերտայի համալսարան և University of Massachusetts Lowell? |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ, լրագրող, քաղաքական գործիչ և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[7] |
Կայք | tawakkolkarman.net tkif.org/en/ |
![]() |
Կարմանն իր երկրում հանրաճանաչություն է ձեռք բերել 2005 թվականին՝ որպես եմենցի լրագրող, և որպես բջջային հեռախոսների լրատվական ծառայության լիցենզիայի մերժման փաստաբան, որից հետո գլխավորել է մամուլի ազատության ցույցերը։ 2007 թվականին նա շաբաթական բողոքի ցույցեր է կազմակերպել՝ բարեփոխումների խնդիրները ընդլայնելու համար[8][17]։ 2011 թվականին, երբ թունսիեցիները տապալել են Զին ալ Աբիդին բեն Ալիի կառավարությունը, նա վերաուղղորդել է Եմենի բողոքի ցույցերը «Ժասմինի հեղափոխության» աջակցելու համար։ Նա նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմը տապալելու համար մղվող ցույցերի կարկառուն ներկայացուցիչներից էր[18] (հունվարի 14-ին տեղի է ունեցել պատմությանը հայտնի «Ժասմինի հեղափոխությունը»։ Բեն Ալին ընտանիքով փախել էր երկրից և փախուստի հաջորդ օրը հեռացվել պաշտոնից։ Հեղաշրջմանը մի ամիս նախորդել են ժողովրդական ընդվզումները։ Հեղափոխությունը սկիզբ է դրել տարածաշրջանի ընդվզումներին։ Փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը)։
WikiLeaks-ի Սաուդյան արտահոսքը ցույց էր տվել, որ Սաուդյան Արաբիայի հանրային դատապարտման ժամանակ նա գաղտնի հանդիպումներ է ունեցել արաբների հետ՝ նրանցից աջակցություն ստանալու համար։ Կարմանը գնահատել է արաբների անցումային համաձայնագիրը, որը մի շարք հեղափոխականների համար դիտարկվում էր որպես հեղափոխական դավաճանություն։ Նա մեղադրում էր Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիին Ալ-Քաիդային և Հութիներին աջակցելու համար[19]։