From Wikipedia, the free encyclopedia
Թաղանթաթևավորներ (լատին․՝ Hymenoptera), միջատների կարգ։ Հայտնի են 150-300 հազար ժամանակակից տեսակներ, Հայաստանում՝ մինչև 3 հազար տեսակ։
Թաղանթաթևավորներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Hymenoptera | ||||||||
|
Մարմնի երկարությունը 0, 2 մմ-ից 4-6 սմ է։ Մեծ մասն ունի 2 զույգ թափանցիկ, յուրօրինակ ջղավորությամբ թաղանթաթևեր (այստեղից՝ անվանումը)։ Որոշ տեսակների (օրինակ՝ մրջյունների) թևերը բացակայում են։ Ստորակարգ թաղանթաթևավորների բերանային ապարատը կրծող է, բարձրակարգերինը՝ լիզողկրծող։ Ստորին շրթունքը վերածվել է կնճիթիկի։ Ոտքերը վազող, քայլող կամ փորող են։ էգերն ունեն ձվադիր, որը խայթակիրների մոտ վերածվել է խայթիչի։ Մրջյունների մի մասի խայթիչը հետզարգացած է։
Արուները զարգանում են չբեղմնավորված, էգերը՝ բեղմնավորված ձվաբջջից, առանձին տեսակներ՝ կուսածնությամբ։ Մակաբույծ և խայթակիր որոշ տեսակների բնորոշ է բազմասաղմությունը։ Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է։ Թրթուրները որդանման են՝ առանց աչքերի։
Հասուն թաղանթաթևավորները սնվում են շաքարային հյութերով (ծաղիկների նեկտար, բույսերի հյութեր), որոշները գիշատիչ են։
Ապրում են ընտանիքներով. կրետների, իշամեղուների թիվը կարող է հասնել տասնյակների ու հարյուրների, մեղուներինը՝ մի քանի տասնյակ հազարի, մրջյուններինը՝ միլիոնների։ Խայթակիրներից շատերը խնամք են տանում սերնդի նկատմամբ. թրթուրներին կերակրում են էգի բերած կենդանական (միջատ) կամ բուսական (մեղր, ծաղկափոշի) կերով։ Ավելի բարդ բնազդ նկատվում է մրջյունների, մեղուների, կրետների մոտ։
Որոշ թաղանթաթևավորներ (տելենոմուս, աֆելինուս, պսևդաֆիկուս և այլն) կենսաբանական պայքարի միջոց են։ Բուսակեր թաղանթաթևավորներ (եղջերապոչեր, սղոցողներ) մեծ վնաս են հասցնում անտառային տնտեսություններին։ Կան օգտակար տեսակներ (մեղուներ և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 129)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղանթաթևավորներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղանթաթևավորներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.