From Wikipedia, the free encyclopedia
Թադեո Ցուկարի[4], Ցուկարո, Ձուկարի, Ձուկարո (իտալ.՝ Taddeo Zuccari, սեպտեմբերի 1, 1529[1], Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ - սեպտեմբերի 2, 1566, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, իտալական մաներիզմի դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը։
Թադեո Ցուկարո իտալ.՝ Taddeo Zuccari | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1529[1] |
Ծննդավայր | Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 1566 (37 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[2] և մաներիզմ[2] |
Ուսուցիչ | Daniele de' Porri? |
Աշակերտներ | Ֆեդերիկո Ցուկկարո[3] |
Հայր | Ottaviano Zuccari? |
Taddeo Zuccari Վիքիպահեստում |
Ֆեդերիկո Ցուկարոյի ավագ եղբայրը։
Ծնվել է 1529 թվականին Սանտ Անջելո Վադոյում, անհայտ նկարիչ Օտտավիանո Ցուկկարոյի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Ֆեդերիկոն, ծնվել է մոտ 1540 թվականին, նույնպես եղել է նկարիչ և ճարտարապետ։ 14 տարեկան հասակում գնացել է Հռոմ՝ ուսումնասիրելու նկարչություն։ Սկսած 17 տարեկանից սկսել է աշխատել որպես ենթավարպետ Անտոնիո Ալեգրի Կոռեջոյի մոտ Պարմայում։
1548 թվականին վերադարձել է Հռոմ և սկսել է ինքնուրույն աշխատել։ Աշխատել է հիմնականում Իտալիայում։ Նկարել հարուստ հովանավորների համար։ Աշխատել Պրոսպերո Ֆոնտանայի հետ միասին Հռոմի Հուլիոս III պապի վիլլայի ձևավորման վրա։ Հայտնի են նրա որմնանկարները Վիտերբոյի մոտ գտնվող Ֆառնեզե վիլլայում։ Ցուկկարոյի պատկերազարդերը հանդիպում են ավելի քիչ, քան նրա դեկորատիվ որմնանկարները։
Մահացել է 37 տարեկան հասակում Հռոմում, թաղված է Պանթեոնում, գերեզմանը գտնվում է Ռաֆայելի գերեզմանի կողքին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.