From Wikipedia, the free encyclopedia
Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա (շվեդ.՝ Prinsessan Madeleine av Sverige, hertiginna av Hälsingland och Gästrikland հունիսի 10, 1982[1], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ աղջիկը (երրորդ երեխան)։ Կնունքի ժամանակ նրան տրվել է Հելսինգլանդի և Եստրիքլանդի դքսուհու տիտղոսը։ Համարվում է նաև Շվեդիայի արքայադուստր։
Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | Շվեդիայի եկեղեցի |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան (հունվարի 23, 2006), Enskilda Gymnasiet? (2001), Smedslättsskolan? և Carlssons skola? |
Գիտական աստիճան | Բակալավր |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն, ազնվական, բարեգործ և դիվանագետ |
Ամուսին | Christopher O'Neill? |
Ծնողներ | հայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Princess Leonore, Duchess of Gotland?[1], Prince Nicolas, Duke of Ångermanland?[1] և Princess Adrienne, Duchess of Blekinge?[1] |
Princess Madeleine, Duchess of Hälsingland and Gästrikland Վիքիպահեստում |
Սովորել է Էնսկիլդի գիմնազիայում, որի հիմնական դասընթացն ավարտել է 1998 թվականի օգոստոսի 20-ին։ Երկու տարի անց Էնսկիլդի դպրոց գիմնազիայում մշակույթի բակալավրի դիպլոմ է ստացել։
Զբաղվել է պրոֆեսիոնալ ձիասպորտով։ Մասնակցել է ձիասպորտի մրցաշարերի։ Հանդիսանում է Ստոկհոլմի Faeltrittklub ձիասպորտի ակումբի անդամ։ 1998 թվականի ապրիլին Քյոնիգի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել արծաթե գավաթ։ Մրցաշարերին նա մասնակցել է Աննա Սվենսոն անվամբ, որպեսզի մամուլում և հասարակության մեջ լրացուցիչ իրարանցում չառաջանա։
Սիրում է ճամփորդել։
Մադլենը երկար ժամանակ հարաբերությունների մեջ է եղել իրավաբան Յունաս Բերգստրյոմի հետ (lang-sv|Jonas Bergström, ծնվել է 1979), սակայն զույգը չի ամուսնացել, որովհետև, օրենքի համաձայն՝ թագավորական ընտանիքի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ միայն ավագ դստեր ամուսնությունից հետո։ 2009 թվականի փետրվարի 24-ին Շվեդիայի թագուհի Վիկտորիան հայտնել է նշանադրության մասին, իսկ արդեն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է թագուհի Մադլենի և Յունասի նշանադրության լուրը[3]։ Նշանադրությունը հանկարծակի չեղյալ է հայտարարվել 2010 թվականի ապրիլի 24[4]։
2012 թվականի հոկտեմբերի 24-ին թագուհու հայրը՝ թագավոր Կառլ Գուստաֆը հայտնել է Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի նշանադրության մասին։ Զույգը ծանոթացել է երկու տարի առաջ՝ Նյու Յորքում։ Քրիստոֆերը մասնակցել է Մադլենի զարմուհու՝ Վիկտորիայի դստեր՝ թագուհի Էստելի կնունքին։ Թագուհի Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 8-ին՝ Ստոկհոլմ քաղաքում[5]։ Հարսի զգեստի հեղինակը Վալենտինան էր, այն մետաքսից էր, փղոսկրե երանգով, ժանյակներով կատարված ապլիկացիաներով, գոտկատեղի հատվածում առկա էին մանր ուղղահայաց դարսեր, քղանցքը չորս մետր։ Ամուսնությունից հետո զույգը շարունակել է ապրել Նյու Յորքում, որտեղ թագուհին աշխատել է Համաշխարհային մանկական հիմնադրամ World Childhood Foundation[6] բարեգործական կազմակերպությունում, որը ստեղծվել է 1999 թվականին՝ Մադլենի մոր՝ Սիլվիայի մասնակցությամբ (հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ անբարենպաստ շրջաններում բնակվող երեխաների կենսապայմանների բարելավմամբ)։
Զույգն ունի երեք երեխա
Ներկայումս ընտանիքը բնակվում է Լոնդոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.