Տիցիանի նկարներից From Wikipedia, the free encyclopedia
«Թագադրում փշե պսակով» (իտալ.՝ Incoronazione di spine), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, Իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչ Տիցիանի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1572-ից 1576 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 280 × 182 սմ[6]։ «Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում (Մյունխեն, Գերմանիա)։
Թագադրում փշե պսակով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | մոտ 1570[2] |
բարձրություն | 280 սանտիմետր[3][1] |
լայնություն | 182 սանտիմետր[3] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Alte Pinakothek, upper floor, gallery X?[4] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
հիմնական թեմա | Crowning with Thorns? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Crowning with Thorns by Titian (Alte Pinakothek) Վիքիպահեստում |
«Թագադրում փշե պսակով» նկարը Տիցիանն ավարտին է հասցրել 1576 թվականին։ Այն դասվում է հեղինակի ուշ շրջանի կտավների թվին։ Կտավը երկար տարիներ մնացել է հեղինակի տանը։ Տիցիանի մահից հետո ժառանգներից այն ձեռք է բերում Տինտորետտոն։ Վերջինիս մահից հետո՝ 1594 թվականին որդին՝ Դոմենիկը կտավը հանձնում է բավարական կուրֆյուրստին։
«Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունում Տիցիանը նկարին տվել է առավել ողբերգական խորություն, քան նույն վերնագրով այլ նկարում, որն ավելի վաղ էր նկարվել ու այժմ Լուվրի թանգարանում է պահպանվում։ Կտավն աչքի է ընկնում նուրբ լուսավորվածությամբ, որի գլխավոր աղբյուրը պորտալից կախված մեծ ջահն է։ Այդ լույսի շնորհիվ ֆիգուրներըն առավել կենդանի են թվում։ Երկու դահիճների ֆիգուրները նկարում կարծես շարժվեն։ Կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ հանգիստ և վեհ։ Փրկիչը հոգնատանջ է։ Ողբագին աչքերը դեպի ներքև են հակված։
Տիցիանը «Թագադրում փշե պսակով» կտավում նոր գեղեցկություն է ցուցադրում՝ գիտակցված տառապանքի գեղեցկությունը և անկոտրում մարդկային հոգին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.