Ընտանի կենդանիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ընտանի կենդանիներ, կենդանիներ, որոնք ընտանի են դարձել մարդու կողմից, որոնց նա պահում է` տալով նրանց ապաստան և կեր։ Նրանք օգուտ են բերում մարդուն ինչպես հարստության աղբյուր և ծառայություն կամ ինչպես ընկեր, որն հաճելի է դարձնում նրա ժամանցը։ Ընտանի կենդանիների մեծ մասը հեշտ են բազմանում։ Մարդը, անցկացնելով սելեկցիա, կարող է վերահսկել նրանց բազմացումը, որի շնորհիվ նրանք տալիս են սերունդներ։