քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Էֆեդրին, (լատին․՝ Ephedrinum՝ անվանումը լատիներեն Ephedra բույսից), փսիխոակտիվ թունային ալկալոիդ, պարունակվում է Ephedra բույսի տարբեր տեսակներում՝ Պսևդոէֆեդրինի հետ։ Բույսը հայտնաբերվում է Միջին Ասիայի, Սիբիրի լեռնային գոտիներում։ Անցյալում օգտագործվել է որպես դեղորայք, սակայն այժմ պահպանումը և ռեալիզացիան գտնվում է խիստ հսկողության ներքո։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էֆեդրին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₀H₁₅NO |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | մոտ 40 °C °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 225 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 299-42-3 |
PubChem | 9294 |
EINECS համար | 206-080-5 |
SMILES | CC(C(C1=CC=CC=C1)O)NC |
ЕС | 206-080-5 |
ChEBI | 8935 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ստացվում է բնական խառնուրդից բալաստային նյութերի մաքրման միջոցով։ Առաջին անգամ Էֆեդրինի սինթեզը սինթետիկ ճանապարհով իրականացվել է Շպյոտի կողմից (1925)։ Հետագայում առաջարկվել են այլ տարբերակներ, բայց ներկայումս ամենաընդունելին բենզոլի և մոնոքլորպրոպիոնաթթվի քլորանհիդրիդի կոնդենսացիան է՝ ալյումինի քլորիդի մասնակցությամբ։ Առաջացած քլորէթիլֆենիլկետոնը կոնդենսացվում է մեթիլամինի հետ, առաջացած երկրորդային ամինը վերականգնվելով առաջացնում է Էֆեդրին։
Էֆեդրինն ունի երկու ասիմետրիկ ածխածնի ատոմ, այսինքն առկա են 4 օպտիկակապես ակտիվ Էֆեդրինի մոլեկուլներ և 2 ռացեմատային խառնուրդ։ Ամենահայտնին ցիս- և տրանս- իզոմերներն են։ Ցիս իզոմերը համարվում է ձախ իսկ տրանս իզոմերը(Պսևոդեէֆեդրին) աջ պտտող։ Էֆեդրինի անջատումը ռացեմատային խառնուրդից հենված է իզորմերների օքսալատների տարբեր լուծելիությամբ սպիրտում։ Էֆեդրինի օքսալատը սպիրտում վեր է ածվում բյուրեղների, մինչդեռ Պսևդոէֆեդրինը լուծվում է սպիրտում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.