Էքսետերի համալսարան (անգլ.՝ The University of Exeter; շրջանավարտների և դոկտորների տիտղոսներում սովորաբար կրճատվում է որպես Exon., լատինական Exoniensis անվանումից)` համալսարան Հարավ-Արևմտյան Անգլիայում։ Մասնաճյուղերի մեծ մասը տեղակայված է Էքսետեր քաղաքում, Դևոն կոմսություն։ Մտնում է էլիտար «Ռասսել» համալսարանների խմբի կազմի մեջ։

Արագ փաստեր Էքսետերի համալսարան, Տեսակ ...
Էքսետերի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է1955
Անդամակցություն«Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4] և Եվրոպայի համալսարանների միություն[5]
Երկիր Միացյալ Թագավորություն[6]
ՏեղագրությունExeter?
ՀասցեUniversity of Exeter, Northcote House, The Queen's Drive, Exeter, Devon, EX4 4QJ
Կայքexeter.ac.uk, info.ex.ac.uk և exeter.ac.uk(անգլ.)
Էքսետերի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Էքսետերի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Էքսետերի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Exeter Վիքիպահեստում
Փակել

Համալսարանը հիմնվել է 1922 թվականին որպես համալսարանական քոլեջ, համալսարանի կարգավիճակ է ստացել 1955 թվականին։ Այժմ համալսարանը զբաղեցնում է 7-րդ տեղը Մեծ Բրիտանիայում` ըստ The Sunday Times University Guide-ի վարկածի և 10-րդը` ըստ The Complete University Guide-ի վարկածի։

Միջազգային ասպարեզում Էքսետերը մտնում է թոփ-100 համալսարանների մեջ` զբաղեցնելով 93-րդ տեղը `ըստ The Times World University Ranking-ի վարկածի։

Համալսարանը բաղկացած է 3 կամպուսներից` Ստրիթհեմի, Սուրբ Ղուկասի (երկուսն էլ` Էքսետերում) և Տրեմոյի (Tremough) Կոռնուոլում։ Տրեմո կամպուսը կառավարվում է Ֆոլմութի համալսարանական քոլեջի հետ համատեղ (en:University College Falmouth)` Կոռնուոլի համալսարանների Միավորված ցանցի շրջանակներում (en:Combined Universities in Cornwall, CUC):

Համալսարանի կանցլերն է գրող, նախքին դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ֆլոէլլա Բենջամինը` (2006 թվականից), փոխկանցլերը` պրոֆեսոր Սթիվ Սմիթը։ Ֆ.Բենջամինի և Ս.Սմիթի ղեկավարության տարիներին համալսարանի կարգավիճակը կտրուկ բարձրացել է շատ բրիտանական հրատարակությունների վարկանիշներում։

Մանրամասն տեղեկատվություն Times Good University Guide, Guardian University Guide ...
Համալսարանի տեղը բրիտանական պարբերականների վարկանիշներում
2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001 2000 1999 1998 1997 1996 1995 1994 1993
Times Good University Guide 9[7] 13[8] 17[9] 28[10] 34 31[11] 34[12] 35 36 38 38 40[13] 37 36 35 36 39 36
Guardian University Guide 13[14] 14[15] 34[16] 27 28[17] 46[18] 29[19] 31[20]
Sunday Times University Guide 17[21] 14[22] 17[23] 18[24] 25[24] 24[25] 20[25] 28[25] 24[25] 27[25] 34[25] 32[25]
Daily Telegraph 17[26] 30[12]
The Independent 19[27] 17[27]
The Financial Times 40[28] 40[29] 40[30] 41[31]
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.