Էրոն Ռեմզդեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Էրոն Ռեմզդեյլ (անգլ.՝ Aaron Ramsdale, մայիսի 14, 1998[1], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Aaron Christopher Ramsdale | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորնմութ | ||
Համար | 12 | ||
Պատանեկան կարիերա | |||
Բոլթոն Ուոնդերերս | |||
2013-2016 | Շեֆիլդ Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Շեֆիլդ Յունայթեդ | 0 | (0) |
2017-ներկա | Բորնմութ | 17 | (0) |
2018 | → Չեստերֆիլդ | 19 | (0) |
2019 | → Ուիմբլդոն | 20 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Անգլիա Մ18 | 2 | (0) |
2016-2017 | Անգլիա Մ19 | 12 | (0) |
2017-2018 | Անգլիա Մ20 | 5 | (0) |
2018-ներկա | Անգլիա Մ21 | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
Վաղ կարիերա
Ֆուտբոլիստի կարիերան Ռեմզդեյլը սկսել է Բոլթոն Ուոնդերերսում։ 2013 թվականին նա դուրս մնաց Բոլթոնի ակադեմիայից, քանի որ համարվեց "շատ փոքր" և "վատ էր հարվածում գնդակը[3][4]"։ Դրանից հետո Ռեմզդեյլը միացավ Շեֆիլդ Յունայթեդի երիտասարդական թիմին[5][6]։ 2014 թվականի մայիսին անգլիացին կրթաթոշակ ստացավ ակումբի կողմից[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի մայիսի 6-ին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի գավաթի Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[9]։ Շեֆիլդ Յունայթեդի առաջին թիմի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 2 հանդիպում՝ բաց թողելով 3 գնդակ[10]։
Բորնմութ
2017 թվականի հունվարի 31-ին Ռեմզդեյլը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[11][12][13][14]։ 2018 թվականի հունվարի 5-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Չեստերֆիլդին[15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 6-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[18][19]։ Չեստերֆիլդի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 19 հանդիպում՝ բաց թողելով 33 գնդակ[20]։ 2019 թվականի հունվարի 4-ին անգլիացին վարձավճարով տեղափոխվեց Ուիմբլդոն[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի Ֆլիտվուդ Թաունի դեմ խաղում[24][25]։ Առաջին հանդիպումը Լիգա Մեկում անցկացրեց հունվարի 12-ին՝ Քովենթրի Սիթիի դեմ խաղում[26][27]։ Ուիմբլդոնի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 23 հանդիպում[28]՝ 7 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[29]։
2019-20 մրցաշրջանում Ռեմզդեյլը վերադարձավ Բորնմութ՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[31][32]։ Հոկտեմբերի 21-ին Ռեմզդեյլը երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ[33][34][35][36]։
Միջազգային կարիերա
Ռեմզդեյլը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[37]՝ անցկացնելով 5 հանդիպում[38], իսկ Անգլիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[40][41]։ 2018 թվականին Ռեմզդեյլը Անգլիայի Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[42][43][44]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Յունայթեդ | 2016–17 | Լիգա Մեկ | 0 | 0 | 2 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
Չեստերֆիլդ (վարձավճար) | 2017–18 | Լիգա Երկու | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | ||
Ուիմբլդոն (վարձավճար) | 2018–19 | Լիգա Մեկ | 20 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||
Բորնմութ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 56 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 61 | 0 |
Նվաճումներ
Միջազգային
Անգլիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[39]
Անգլիա Մ21
- Տուլոնի առաջնություն. 2018[44]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.