![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Erykah_Badu_in_Nation19_Magazine.jpg/640px-Erykah_Badu_in_Nation19_Magazine.jpg&w=640&q=50)
Էրիկա Բադու
From Wikipedia, the free encyclopedia
Էրիկա Բադու (անգլ.՝ Erykah Badu, ծննդյան պահին Էրիկա Աբի Ռայթ (անգլ.՝ Erica Abi Wright), փետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3], Դալաս), սոուլ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պրոդյուսեր և դերասանուհի։ Առավել հաճախ Էրիկա Բադուին համարում են սոուլ երաժիշտ։
Էրիկա Բադու | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Erica Wright |
Ի ծնե անուն | անգլ.՝ Erica Abi Wright |
Նաև հայտնի է որպես | Erykah Badu |
Ծնվել է | փետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3] (53 տարեկան) Դալաս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սոուլ և նեո սոուլ[4] |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, բանաստեղծուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, գրող և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ[4] |
Կրթություն | Grambling State University? և Booker T. Washington High School for the Performing and Visual Arts? |
Կայք | erykah-badu.com |
![]() |
Բադուի կարիերան սկսվել է 1994 թվականին, Ֆորտ-Ուերտում, երաժիշտ Դի Անջելոյի շոուի բացումից հետո։ Լեյբլի գործադիր պրոդյուսեր Քեդար Մասենբուրգը նրա ելույթից շատ է տպավորվում և նրան գրանցում է Kedar Entertainment-ին[5]։ Առաջին ալբոմը՝ Baduizm-ը, թողարկվել է 1997 թվականի փետրվարի տասնմեկին[6]։ Այս ալբոմից թողարկվել է երեք սինգլ․ «On & On», «Next Lifetime» և «Otherside of the Game»։ Ալբոմը արժանացել է եռակի պլատինե սկավառակ սերտիֆիկատի, ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[7]։ Առաջին համերգային ալբոմը՝ Live-ը, թողարկվել է 1997 թվականի նոյեմբերի 18-ին և երկու անգամ արժանացել է պլատինե սկավառակի[7]։ Էրիկա Բադուն նեո-սոուլի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է համարվում։
Բադուի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Mama's Gun-ը, թողարկվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այս ալբոմից թողարկվել է երեք սինգլ․ «Bag Lady»-ն` նրա առաջին սինգլը, որը հայտնվեց Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում և հասավ վեցերորդ հորիզոնականին, ինչպես նաև «Не Cha Know?» և «Cleva» սինգլները։ Ալբոմը սերտիֆիկացվել է պլատինե սկավառակով[7]։ Երրորդ ալբոմը՝ Worldwide Underground-ը, թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այն ընդգրկել է երեք սինգլ․ «Love of My Life (An Ode to Hip-Hop)», «Danger» և «Back in the Day (Puff)»-ը, որը Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում հայտնված նրա երկրորդ սինգլն է դառնում, հասնելով իներորդ հորիզոնականին։ Ալբոմը արժանացել է ոսկե սերտիֆիկատի[7]։ Բադուի չորրորդ ալբոմը՝ New Amerykah Part One-ը, թողարկվել է 2008 թվականի փետրվարի 26-ին։ Այն ընդգրկել է երկու սինգլ․ «Honey» և «Soldier»։ New Amerykah Part Two-ն թողարկվել է 2010 թվականին և լավ արդյունքներ է գրանցել և՛ քննադատների, և՛ առևտրային առումով։ Այն ընդգրկել է «Window Seat» սինգլը, որը տարաձայնությունների պատճառ է դարձել[8]։
1970-ականների R&B-ի, սոուլի և 1980-ականների հիփ հոփի ազդեցության տակ[5], 1990-ականներին Բադուն՝ Դե Անջելոի նման, ասոցացվել է նեո-սոուլ ենթաժանրի հետ։ Նրա աշխատանքները հաճախ համեմատում են Բիլլի Հոլիդեյի ջազային ստեղծագործությունների հետ[9][10][11]։ Իր կարիերայի սկզբում Բադուն ճանաչվում էր իր էքսցենտրիկ ոճով, որը հաճախ ներառում էր շատ մեծ ու գունագեղ գլխարկներ։ Նա Soulquarians կոլեկտիվի առանցքային անդամներից էր։ Որպես դերասանուհի՝ Բադուն խաղացել է մեծ քանակությամբ էպիզոդիկ և երկրորդական դերեր, այդ թվում ՝ «Բլյուզ եղբայրներ» 2000, «Գինեգործների կանոններ» և «Անցյալի գաղտնիքներ» ֆիլմերում։ Ինչպես նաև մասնակցել է Before the Music Dies (ռուս.՝ Прежде чем музыка умрет) և The Black Power Mixtape 1967–1975 (ռուս.՝ Черный Микстейп 1967-1975) փաստագրական ֆիլմերի նկարահանումներին։