Էվզոններ
From Wikipedia, the free encyclopedia
Էվզոններ (հուն․՝ ευ + ζώνες՝ լավ գոտևորված), հունական բանակի հետևակի էլիտար ստորաբաժանում, որը ի հայտ է եկել Հունական ազգային-ազատագրական հեղափոխության ժամանակ, որպես թեթև հետևակ։ Էվզոնները հիմնականում կազմավորվել են լեռնաբնակներից։ 1833 թվականին նրանք մտել են հունական կանոնավոր բանակի կազմի մեջ, իսկ 1940 թվականից սկսած, նրանք ծառայել են թեթև հետևակի զորամասերում և թագավորական գվարդիայում։
Ներկայումս էվզոններից կազմված են Թագավորական պալատի և Հունաստանի խորհրդարանի պատվո պահակախմբերը։ Թեկնածուները անցնում են շատ խիստ ընտրությամբ։ Առաջնային դեր ունի նաև արտաքին տեսքը։ Պարտադիր պայման է գրավչությունը և բարձր հասակը, ոչ պակաս քան 187 սմ։ Նորեկների ուսուցումը տևում է ընդամենը հինգ շաբաթ[1]։