![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/%25C3%2588ve_Curie_1937.jpg/640px-%25C3%2588ve_Curie_1937.jpg&w=640&q=50)
Էվա Կյուրի
Ամերիկացի և ֆրանսիացի գրող, լրագրող / From Wikipedia, the free encyclopedia
Էվա Դենիս Կյուրի Լաբյուզի (անգլ.՝ Ève Denise Curie Labouisse, դեկտեմբերի 6, 1904(1904-12-06)[2][3][4][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] - հոկտեմբերի 22, 2007(2007-10-22)[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ֆրանսիացի և ամերիկացի գրող, լրագրող, երաժշտական քննադատ, դաշնակահարուհի։ էվա Կյուրին Պիեռ և Մարի Կյուրիների կրտսեր դուստրն էր։ Նրա քույրն էր Իրեն Կյուրին, իսկ փեսան՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։ Էվան ընտանիքի միակ անդամն էր, որ չի ընտրել գիտնականի կարիերա և Նոբելյան մրցանակ չի ստացել, թեև նրա ամուսինը՝ Հենրի Ռիչարդսոն Լաբյուզին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ 1965 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից։ Էվա Կյուրին լրագրությամբ է զբաղվել և հեղինակել է իր մոր մասին կենսագրական գիրք՝ «Մադամ Կյուրի» և մեկ գիրք ևս պատերազմական տպավորությունների մասին՝ «Ճանապարհորդություն մարտիկների մեջ»[8][9]։ 1960-ական թվականներից ի վեր նա սկսել է աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար՝ օգնություն ապահովելով զարգացող երկրների երեխաներին ու մայրերին։
Էվա Կյուրի | |
---|---|
![]() էվա Կյուրին 1937 թվականին | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Ève Denise Curie[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1904(1904-12-06)[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 2007(2007-10-22)[2][3][4][…] (102 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Գերեզման | Metairie Cemetery[7] |
Մասնագիտություն | լրագրող, դաշնակահարուհի, գրող, երաժշտական քննադատ, սցենարիստ, կենսագիր, դիվանագետ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ռազմական թղթակից |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Collège Sévigné? |
Գիտական աստիճան | honorary doctor of the University of Rochester? |
Ուշագրավ աշխատանքներ | Journey Among Warriors? և Madame Curie? |
Անդամակցություն | Free French Forces?[5] |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն և New York Herald Tribune |
Պարգևներ | |
Ամուսին | Henry Richardson Labouisse? |
Ազգականներ | Ժակ Կյուրի, Józef Skłodowski?, Բրոնիսլավա Դլուսկա, Helena Skłodowska-Szaley?, Maurice Curie? և Helena Dłuska? |
![]() |