Էստոնիայի զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի զինված ուժեր (նաև՝ Էստոնիայի Պաշտպանության բանակ), (էստ․՝ Eesti Kaitsevägi), Էստոնիայի Հանրապետության կառավարման համակարգի մաս կազմող օրգան, որը գտնվում է Հանրապետության Կառավարության ենթակայության տակ և ղեկավարվում է Պաշտպանության նախարարի կողմից։ Էստոնիայի պաշտպանության միության հետ համատեղ մտնում է Էստոնիայի պաշտպանական ուժերի կազմում։
Էստոնիայի զինված ուժեր Eesti Kaitsevägi | |
---|---|
Զինանշան
| |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Էստոնիա |
Հիմնադրված է | 1918 |
Կառուցվածք | Estonian Land Forces?, Estonian Navy? և Էստոնիայի ռազմաօդային ուժեր |
Գլխավոր շտաբ | Տալլին, Էստոնիա |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 18-28 տարեկան |
Ակտիվ անձնակազմ | 3209 |
Պահեստայիններ | 60000 |
Ֆինանսներ | |
ՀՆԱ-ի տոկոս | 1.72% (2010 թ․) |
Արդյունաբերություն | |
Միջազգային մատակարարողներ | Գերմանիա, Շվեդիա, Նորվեգիա, ԱՄՆ, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ԽՍՀՄ, Հարավսլավիա, ՆԱՏՕ |
Կայք | mil.ee |
Military of Estonia Վիքիպահեստում |
Էստոնիայի Պաշտպանության բանակը հիմնված է համընդհանուր պաշտպանության սկզբունքի վրա, որի առաջադրանքն է Էստոնիայի տարածքային ամբողջականության և երկրի սուվերենության պաշտպանությունը, ծովային և օդային սահմանների պաշտպանությունը՝ որպես Էստոնիայի անբաժան մաս, ինչպես նաև սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը։ Էստոնիայի Պաշտպանության բանակի գործառույթները իրականացվում են հասարակական վերահսկողության սկզբունքով և հիմնված են երկրի ժողովրդավարական կազմակերպվածության վրա։ Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված և նշանակված գործադիր համապատասխան մարմիններն են բանակի համար սահմանում նպատակներ և առաջադրում համապատասխան խնդիրներ, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսները և վերահսկում նպատակների իրականացման գործընթացը։ Հասարակական վերահսկողության սկզբունքներն ու դրանց հիմնական ձևերը երաշխավորվում են օրենսդրությամբ, որի համար պատասխանատու են երկրի նախագահը, Կառավարությունը և Ազգային ժողովը։ Պատերազմական դրության ժամանակ բանակի Գերաաույն հրամանատարը հանդիսանում է երկրի նախագահը, իսկ ղեկավար օրգանը՝ երկրի պաշտպանության միությանը հետևյալ կազմով՝ Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, Պաշտպանության բանակի հրամանատար, Պաշտպանության նախարար, Ներքին գործերի նախարար, Արտաքին գործերի նախարար և ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։