Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Էսպերանտո ֆիլմեր, ֆիլմեր, որոնք նկարահանվել են էսպերանտո լեզվով։ Էսպերանտո լեզվով կան բավականին շատ կարճամետրաժ ֆիլմեր, սակայն լիամետրաժ ֆիլմերն ընդամենը չորսն են։ Բացի այդ՝ մի շարք հայտնի ֆիլմերում էսպերանտոն օգտագործվում է մի քանի երկխոսություններում։
2011 թվականին Սան Պաուլոյում անցկացվեց էսպերանտոյի առաջին կինոփառատոնը[1]։
Առաջին լիամետրաժ էսպերանտո ֆիլմը նկարահանել է Atelier Mahé ընկերությունը 1964 թվականին Ֆրանսիայում և կոչվում էր «Տագնապներ» (էսպերանտո՝ «Angoroj»)։ Դրա տևողությունը մոտ մեկ ժամ էր։ Սյուժեում առկա էր սպանություն[2]։
Երկրորդ լիամետրաժ էսպերանտո ֆիլմը «Ինկուբն» էր (էսպերանտո՝ «Incubus»)՝ փոքր բյուջեով սև-սպիտակ սարսափ ֆիլմ։ Այն նկարահանվել է 1965 թվականին ԱՄՆ-ում։ Ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարը հայտնի կանադացի դերասան Ուիլյամ Շետներն է[3]։ Էսպերանտիստները գնահատում են ֆիլմի գեղարվեստական արժեքը, սակայն դերասանների արտասանության մեջ նշում են մի շարք սխալներ։
Մյուս երկու լիամետրաժ ֆիլմերը նկարահանվել են արդեն 21-րդ դարում.
Երկու ֆիլմերն էլ նկարահանել է բրազիլական Imagu-Filmo կինոընկերությունը։
Էսպերանտոյի մասին կան մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոժամանակագրություններ.
Ֆիլմի անվանում | Տարի | Երկիր | Նկարագրություն | Հղում | |
---|---|---|---|---|---|
Հայերեն | Էսպերանտո | ||||
Հարյուրամյա էսպերանտո | Esperanto — la centjara | 1987 | Նվիրված է էսպերանտոյի հարյուրամյակին | Հղում(էսպ.) | |
Կինոարվեստը և մենք | Kinarto kaj ni | 1990 | Կինոյի և էսպերանտոյի կապի մասին | Հղում(էսպ.) | |
Էսպերանտոն... | Esperanto estas… | 2008 | Տեղեկատվական ֆիլմ էսպերանտո շարժման մասին | Հղում(էսպ.) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.