Էսթեր Էքսպոսիտո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էսթեր Էքսպոսիտո (իսպ.՝ Ester Expósito, հունվարի 26, 2000[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի[2]։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Կառլա Ռոսոնի դերով։
Էսթեր Էքսպոսիտո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և մոդել |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 7527792 |
Ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Խաղացել է թատրոնի այնպիսի ծրագրերում, որոնք եղել են ուշադրության կենտրոնում։ Ծնողների աջակցությամբ 6 տարեկան հասակում նկարահանվել է ֆիլմերում[3]։ 2013-2014 թվականներին ստացել է մրցանակ Մադրիդի հանրային թատրոնի մրցույթներում կնոջ լավագույն դերի համար[4]։ Նա ազատ տիրապետում է անգլերենին։
2016 թվականին նկարահանվել է «Թրումանի շոուն» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է «Centro Medico» վավերագրական սերիալում։
2017 թվականին ստացել է Ռութի դերը Estoy Vivo ֆանտաստիկ սերիալի առաջին եթերաշրջանում[5]։
2018 թվականին Էսթերը նկարահանվել է Թու Հիջո դրամատիկական ֆիլմում[6]։ Հետագայում դերասանուհին գտնվել է դրամատիկ մինիսերիալ Լա Կազա։ Մոնտեպերդիդո քասթինգում[7]։
2018 թվականին սկսել է հանդիպել Ալվարո Ռիկոյի հետ։ Նույն թվականին սկսել է նկարահանվել Նեթֆլիքսի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառլայի դերը։ Սերիալում նկարահանվել է Դաննա Պաոլայի, Արոն Պիպերի, Մինա Էլ Համանիի և Խորխե Լոպեսի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.