From Wikipedia, the free encyclopedia
Էուրսքուգ-Հյելան (նորվ.՝ Aurskog-Høland), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Բյորքելանգեն քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 961 կմ² տարածք[2][3]։
Էուրսքուգ-Հյելան նորվ.՝ Aurskog-Høland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Բյորքելանգեն | ||||
Ջան Մերլի | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 13587 | ||||
Տարածք | 961 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1966[1] թ. | ||||
Սահմանակցում է | Նես, Eidskog Municipality?, Rømskog?, Marker Municipality?, Էյդսբերգ, Տրյոգստադ, Ֆեթ, Սյորում, Eda Municipality?, Ինդրե Օսթֆոլդ, Լիլեստրոմ և Օրյենգ համայնք | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Søndre Høland Municipality?[1], Setskog Municipality?[1], Aurskog Municipality?[1] և Nordre Høland Municipality?[1] | ||||
ISO 3166-2 կոդ | 0221 | ||||
aurskog-holand.kommune.no | |||||
Էուրսքուգ-Հյելան կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ Aurr, նշանակում է մանրախիճ, իսկ skógr թարգմանվում է որպես ծառ։ HOLAND-ը կոմունայի հին անվանումն է, ինչը նշանակում է խոտ։
Կոմունայի տարածքի մեծ մասը պատված է անտառներով։ Կան նաև բերրի վարելահողեր։ Այստեղով հոսում են Haldenvassdraget և Hølandselva գետերը։
Էուրսքուգ-Հյելան կոմունայի զինանշանը հաստատվել է 1983 թվականի փետրվարի 4-ին և իրենից ներկայացնում է դեղին վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի խեցգետին։ Խեդգետինի պատկերը վերցված է կոմունայի հին զինանշաններից։ Այն խորհրդանշում է ծովը և համայնքի տնտեսությունը, որը հիմնականում կապված է ծովի հետ[2]։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Էուրսքուգ-Հյելան կոմունայում բնակվում է 13587 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[2]։
Էուրսքուգ-Հյելանում գտնվում են բազմաթիվ ալրաղացներ, որոնք ալյուր են պատրաստում ոչ միայն կոմունայի կարիքների, այլև ամբողջ երկրի համար։ Այստեղ գտնվում է նաև խոշոր տպարան, որտեղ տպագրվում են բազմաթիվ թերթեր, պարբերականներ, գրքեր։ Քանի որ Օսլոն գտնվում է մեկ ժավա ավտոմոբիլային ճանապարհի հեռավորության վրա, ապա տնտեսության զարգացման գործում մայրաքաղաքը մեծ դեր է խաղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.