ամերիկացի դերասանուհ From Wikipedia, the free encyclopedia
Էշլի Նիկոլ Սիմփսոն Ռոսս (անգլ.՝ Ashlee Nicole Simpson Ross, հոկտեմբերի 3, 1984[1][2][3], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, փոփ-երգչուհի, պարուհի։ Նա Ջեսսիկա Սիմփսոնի կրտսեր քույրն է։ Նա հայտնի է դարձել սկսած 2004 թվականից ի շնորհիվ իր առաջին դեբյուտի՝ Autobiography ալբոմի և The Ashlee Simpson Show ռեալիթի շուուի։
Էշլի Սիմփսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1984[1][2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Ժանրեր | փոփ ռոք |
Ծնողներ | հայր՝ Ջո Սիմփսոն[4], մայր՝ Tina Ann Drew?[4] |
Ամուսին(ներ) | Pete Wentz? և Էվան Ռոս |
Համատեղ ապրող(ներ) | Ryan Cabrera? |
Երեխա(ներ) | Bronx Wentz? և Jagger Ross? |
ashleesimpsonmusic.com ashleesimpsonmusic.com | |
Էշլի Ռոսսը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 3-ին Ուեյկո քաղաքում և մեծացել է Ռիչարդսոն քաղաքում։ Նա Ջո Սիմփսոնի և Թինա Դրուի երկրորդ աղջիկն է։ Էշլին հաճախել է Prairie Creek տարրական դպրոցը[5]։ Նա երեք տարեկանից պարապել է դասական բալետ, 11 տարեկան հասակում ընդունվել է Նյու Յորքի Ամերիկյան Բալետի Դպրոցը[6] : Հենց այդ տարիքում Էշլին սկսեց սննդային խանգարումներ ունենալ` շատ քիչ էր ուտում։ Այդ տևում էր մոտ կես տարի, մինչև ծնողները չօգնեցին նրան հաղթահարել այդ ամենը[7]։ Այն բանից հետո, երբ նրա քույրը՝ Ջեսսիկա Սիմփսոնը ստորագրել է պայմանագիր ձայնագրային ընկերության հետ, ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Էշլին սկսեց նկարահանվել գովազդային տեսահոլովակներում[8]։
14 տարեկան հասակում Էշլին սկսեց աշխատել՝ իր քրոջ համերգային երգերի տակ պարելով։ Աստղ է դարձել իր դեբյուտած ալբոմի թաղարկումից հետո, իսկ 1999-2001 թվականներին ուղեկցել է Ջեսսիկային շրջագայության։ Հետո Էշլին սկսեց հայտնվել ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ խաղացել է «Մալկոլմը ուշադրության կենտրոնում» սիթքոմի մեկ սերիայում, երկրորդական դեր է ունեցել «Ճուտիկ» ֆիլմում և պարբերական դեր է ունեցել «Յոթերորդ երկինք» ընտանեկան դրամայում։ 2002 թվականին Էշլին ձայնագրել է «Christmas Past, Present and Future» երգը՝ School’s Out! Christma տոնական ժողովածույում, որը 2004 և 2005 թվականներին մտել է Radio Disney Jingle Jams հավաքածուն։ 2003 թվականի ամռանը թողարկել է «Just Let Me Cry» երգը, որը գործածել են «Խենթ ուրբաթ» ֆիլմում։ Եվ այսպես Էշլին 19 տարեկան հասակում կնքել է պայմանագիր Geffen Records ընկերության հետ։
Էշլի Սիմփսոնը հաճախ հայտնվում էր «Նորապսակներ. Նիկ և Ջեսսիկա» ռեալթի շոույում` իր քրոջ Ջեսսիկայի և իր նախկին ամուսնու Նիկ Լաշի ընտանեկան կյանքում։ Ուշադրություն գրավելու համար Էշլին սկսեց է իր երաժշտական կարիերան, նկարահանել է իր սեփական ռեալիթի շոուն` The Ashlee Simpson Show, որը թողարկվել է «Նորապսակներ. Նիկ և Ջեսսիկա» շոուից հետո, և թեմայի վերնագիրը իր դեբյուտված երգն էր` Autobiography: Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2004 թվականին, երկրորդ եթերաշրջանը 2005 թվականի հունվար - մարտ ամիսներին։ Շոուն լուսավորում էր գրելու, ձայնագրելու և երաժշտություն նվագելու ողջ գործընթացը, ինչպես նաև Էշլիի ամենօրյա կյանքը։
Էշլիի առաջին ալբոմը` Autobiography, թողարկվել է 2004 թվականին ԱՄՆ-ում։ Նրա վաճառքի համար առաջին շաբաթում օգտագործվեց 398 հազար կրկնօրինակ։ 2004 թվականի սեպտեմբերին վաճառվեց երեք անգամ ավելի։ Սիմփսոնը բոլոր երգերի հեղինակն էր և իր հարցազրույցում նկարագրել է այսպես` «լիովին համապատասխանում է իմ զգացմունքներին»[9], սակայն քննադատը հայտնի չէ[10]։ Rolling Stone ամսագիրը բնութագրել է ալբոմը այսպես` «սովորական փոփ երաժշտության խառնուրդ է վատ դաստիարակված երեխաների և Շերիլ Կրոուի համար» («mundane melange of Avril-ish brat pop and Sheryl Crow cod rock»)[11]: E!Online գրել է «եթե նույնիսկ ալբոմը չզարմացնի ձեզ, Autobiography կարող է»[12]։ Սինգլ «Pieces of Me» եղել է ԱՄՆ-ի տարվա հայտնի սինգլերից մեկը և լավ էր վաճառվում այլ երկրնորում, բայց հաջորդ «Shadow» և «La La» սինգլները, քիչ էին հայտնի։ Կենդանի համերգների համար Սիմփսոնը ուներ երաժշտական խումբ։ 2004-ից մինչև 2006 թվականը իր խումբ ներգրկվել են Ռեյ Բրեդին (կիթառ), բրեկստոն Իլիտա (կիթառ), Ջոն Կայմանա (բաս կիթառ,2004 - 2005 թվականներին այդ տեղը զբաղեցնում էր Զակ Քեննեդին), Քրիս Մեգերտ (ստեղնաշարային և վոկալ, 2004 - 2005 թվականներին այդ տեց զբաղեցնում էր Լյուսի Ուոլշը) և Քրիս Ֆոքսը։
Իր առաջին ալբոմից հետո Էշլին նաև ավելացրեց նոր դուետ` «Little Drummer Boy», որը իր քրոջ «The Christmas Album» տոնական ալբոմի համար էր։ Այն կատարեց Nick & Jessica’s Family Christmas շոույում իր քրոջ հետ[13][14]։ 2004 թվականի օգոստոսի 8-ին մասնակցել է Teen Choice Awards մրցանակաբաշխությանը և ստացել է Fresh Face մրցանակը իր «Pieces of Me» երգի համար[15]։ Բացի այդ, 2004 թվականի դեկտեմբերին ստացել է Billboard ամսագրի մրցանակը, որպես տարվա լավագույն երիտասարդ երգչուհի[16], և նույն ամսին Entertainment Weekly ամսագիրը նրան անվանել է 2004 թվականի հայտնի աստղերից մեկը[17]։ Սիմփսոնը նաև մասնակցել է Dick Clark’s New Year’s Rockin' Eve ամանորյա ծրագրին և կատարել է 3 երգ։
Էշի Սիմփսոնը հրավիրվել էր Saturday Night Live շոուին (2004 թվականի հոկտեմբերի 23-24), որտեղ պետք էր կատարեր 2 երգ։ «Pieces of Me» նա կատարել է առանց որևէ խնդրի։ Սակայն, երբ Էշլին պատրաստվում էր երգել իր հաջորդ երգը`«Autobiography», մինչև ձայնափողը մոտեցներ իր բերանին` հնչեց իր նախորդ երգի` «Pieces of Me» ֆենագրամման։ Զգալով սխալը, Սիմփսոնը փորձեց դա վերածել կատակի, սակայն հետո թողեց բեմը։ Շոուի փակման ժամանակ նա հայտնվեց հաղորդավար Ջուդ Լոուի հետ և ասեց. «Ես այնքան ցավում եմ։ Իմ երաժիշտները սխալ երգ են նվագել, ես էլ չգիտեի ինչ անել»[18]։
Սիմփսոնը վերադարձել է Saturday Night Live շոուն հաջորդ տարում և կատարել է I Am Me ալբոմի «Boyfriend» և «Catch Me When I Fall» երգերը։ Երկու երգերն էլ կատարվել են առանց ֆոնոգրամմայի։
2005 թվականի հունվարի 4-ին Էշլին կատարել է «La La» երգը` Մայամիում կայացած ֆուտբոլային եզրափակիչ խաղում, որտեղ գտնվում էին 78 հազար հանդիսատես[19][20][21][22] : Շատերը ասում էին, որ Կելլի Կլարսոնը, ով մասնակցում էր Էշլիի հետ, ավելի լավ էր երգում քան Էշլին։ Էշլիի երգերը շատ վատն էին ու կեղծ։ «Orange Bowl 2005» մասնակցությունից հետո, PetitionOnline.com կայքում պահանջել են, որ Էշլին թողնի երգելը[23] : Էշլին հետո ասաց. «Դա շատ լավ է։ Դուք պարտադիր չեք լինել յուրաքանչյուր երգի երկրպագու»։ Նա նաև հայտնել է իր երկրպագուների օգնության մասին[24]։ Իսկ Cosmopolitan ամսագիր Էշլիի նկարը տեղադրել է իր շապիկի վրա, անվանելով այն «Տարվա անվախ կինը»[25]։
Էշլիի առաջին շրջագայությունը ԱՄՆ-ով կատարվել է 2005 թվականի փետրվար - ապրիլ ամիսներին։ Հենց այդտեղ Սիմփսոնը ավելացրել է նաև «Hollywood», The Pretenders խմբի «Brass in Pocket», Բլոնդիի «Call Me» և Մադոննայի «Burning Up» երգերը[26][27]։
Սիմփսոնը ստացել է երկրորդական դեր «Չբացահայտված» (Undiscovered) ֆիլմում, որը դուրս է եկել էկրաններին 2005 թվականի օգոստոսին։ Սկսել է նկարահանվել բեմերում 2004 թվականի վերջերին։ Սակայն Սիմփսոնը այդքան էլ լավ չի կատարել իր դերը[28][29], քննադատները ջարդուփշուր արեցին ֆիլմը[30] և նույնիսկ այդ ֆիլմը չի ընդգրկվել Թոփ-10 շաբաթվա նոր ֆիլմերի մեջ[31] : Հավաքել է ընդամենը $676 048: Նրա այդ խաղը ֆիլմում նրան արժանացրել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին, որպես երկրորդական պլանի վատ դերասանուհի։
Երկրորդ ալբոմը` I Am Me դուրս է եկել 2005 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ Սիմփսոնը իր դեբյուտված ալբոմից տարբերելու համար այդ ալբոմին տվեց 80-ականների շունչ։ Ալբոմը կրկնօրինակել են 220 հազար անգամ[32], սակայն վաճառքը շուտ ընկավ` 2006 թվականին ԱՄՆ-ում վաճառվեց 900 հազար, իսկ ամբողջ աշխարհում 3 մլն[33][34] : Առաջին սինգլը «Boyfriend» ընկել է Billboard Hot 100-ի լավագույն քսանի մեջ։
2008-2011 թվականներին Էշլին ամուսնացած էր Fall Out Boy խմբի Պիտ Վենտցոմի հետ[35][36][37]։ Նախկին ամուսինները ունեն մեկ տղա` Բրոնքս Մաուգլի Վենց (ծնվել է 21.11.2008 թվականին)[38][39]։
2014 թվականի օգոստոսի 30-ին Էշլին ամուսնացավ դերասան և երաժիշտ Էվան Ռոսսոյի հետ, ում հետ հանդիպում էր մինչ ամուսնությունը տասներեք ամիս[40]։ Ամուսինները ունեն մեկ աղջիկ` Ջագգեր Սնոու Ռոսս (ծնվել է 30.07.2014 թվականին)։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2001 | Մալկոլմը ուշադրության կենտրոնում | Malcolm in the Middle | աշակերտուհի |
2002 | Ճուտիկ | The Hot Chick | Մոնիկ |
2002-2004 | Յոթերորդ երկինք | 7th Heaven | Սեսիլյա Սմիտ |
2005 | Չբացահայտված | Undiscovered | Կլեա |
2009 | C.S.I.: Հանցանքի վայր. Նյու Յորք | CSI: NY | Լայլա Ուիգֆիլդ |
2009-2010 | Մելրոուզ Փլեյզ | Melrose Place | Վայոլետ ֆոստեր |
2013 | Գրավատան ժամանակագրություն | Pawn Shop Chronicles | Թերեզա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.