ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Էն Լուիզ Դուդեկ (անգլ.՝ Anne Louise Dudek, մարտի 22, 1975[1], Բոստոն, ԱՄՆ[2], մարտի 22, 1975[1], Բոստոն, ԱՄՆ), լեհական ծագումով ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում Էմբեր Վոլակիսի դերի շնորհիվ։
Էն Լուիզ Դուդեկ անգլ.՝ Anne Dudek | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Newton North High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
1990-2001 թվականներին հանդես է եկել Բրոդվեյան բազմաթիվ ներկայացումներոոմ։ Բրոդվեյում հաջողության հասնելուց հետո սկսում է նկարահանվել հեռուստասերիալներում։ Նրան կարելի է հանդիպել «Հուսահատ տնտեսուհիներ» (1 եթերաշրջանում Բրենդիի դերում), «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (1 եթերաշրջանի 4 սերիայում Թեդ Նատալիի ընկերուհու դերում), «Ընկերներ» և շատ այլ հեռուստասերիալներում։
2007 թվականին հաստատվում է Դուդեկի դերը «Հաուս» հեռուստասերիալում։ Նա տարել է Էմբեր Վոլակիսի դերը։ Նկարահանվել է «Գաղտնի օպերացիաներ» հեռուստասերիալում, որտեղ նա տարել է գլխավոր հերոսուհու քրոջ դերը։ 2012 թվականին հայտնվել է «Մենտալիստ» հեռուստասերիալում (5 եթերաշրջան 6 սերիա)։
Էնը ամուսնացած է նկարիչ Մետյու Հելերի հետ։ Զույգի առաջնեկը տղա է՝ Ակիվա անունով (ծնվել է 2008 թվականի դեկտեմբեր 14-ին)։ Իսկ 2012 թվականի փետրվարին ծնվեց նրանց դուստրը՝ Սասկյան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.