![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Andrew_Dickson_White_1885.jpg/640px-Andrew_Dickson_White_1885.jpg&w=640&q=50)
Էնդրյու Ուայթ
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Ուայթ (ռուս.՝ Эндрю Диксон Уайт, նոյեմբերի 7, 1832(1832-11-07)[1][2], Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] - նոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1], Andrew Dickson White House, Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և պատմաբան, Կոռնելի համալսարանի հիմնադիրներից մեկը, համալսարանի նախագահ և պրոֆեսոր։
Էնդրյու Ուայթ անգլ.՝ Andrew Dickson White | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1832(1832-11-07)[1][2] |
Ծննդավայր | Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մահացել է | նոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Andrew Dickson White House, Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Sage Chapel[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Եյլի քոլեջ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, քաղաքական գործիչ, ակադեմիկոս, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան և Կոռնելի համալսարան |
Ամուսին | Helen Magill White? |
Զբաղեցրած պաշտոններ | Նյո Յորք նահանգի սենատի անդամ, United States Ambassador to Germany?, United States ambassador to the Russian Empire?, United States Ambassador to Germany?, դեսպան և խորհրդի անդամ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Phi Beta Kappa, Ամերիկայի հնավաճառության միություն, Ամերիկյան պատմական ասոցիացիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ծնվել է Նյու Յորք նահանգում, 1853 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ Գործուղվել է Սանկտ Պետերբուրգ, Ամերիկայի դեսպանատուն։ Վերադառնալով Ամերիկա` դասավանդել է Միչիգանի համալսարանում։ 1865 թվականին դարձել է Կոռնելի համալսարանի առաջին նախագահը, դասավանդել է նոր և նորագույն պատմություն։
Գերմանիայում եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան (1879-1881 թվականներ, 1897-1902 թվականներ)։
Ռուսաստանում եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան (1892-1894 թվականներ)[4]։ Եղել է քչաքանակ ամերիկացիներից մեկը, որ հանդիպել է ինչպես անհատ, այնպես էլ իր պետության պաշտոնական ներկայացուցչի դերում չորս ռուս կայսրերի հետ` Նիկոլայ I-ից մինչև Նիկոլայ II: «Ինքնակենսագրություն» (1905 թվական) երկհատոր աշխատության հեղինակն է[4]։
Մի շարք պատմական ստեղծագործությունների հեղինակն է։