From Wikipedia, the free encyclopedia
Էմորի Էնդրյու Թեյթ III (անգլ.՝ Emory Andrew Tate III , դեկտեմբերի 1, 1986[3], Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն, Վաշինգտոն[4][5]), ամերիկա-բրիտանացի մեդիա դեմք, գործարար և նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ։
Էնդրյու Թեյթ Andrew Tate | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Կրոն | իսլամ[1] |
Կարողություն | 710 միլիոն ԱՄՆ դոլար[2] |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, ինֆլյուենսեր, ինտերնետային հայտնիություն, հեռուստատեսային դեմք, թվային մարքեթինգի փորձագետ, պոդքաստեր և ձեռնարկատեր |
Աշխատանք | Գործարար ինֆլուենսեր |
Ծնողներ | Էմորի Թեյթ (հայր) Էյլին Թեյթ (մայր) |
Կայք | cobratate.com |
Andrew Tate Վիքիպահեստում |
Էնդրյու Թեյթի ձայնը | |
Ծնվել է Չիկագո քաղաքում՝ շախմատի միջազգային վարպետ Էմորի Թեյթի ընտանիքում։ Նախնական ճանաչման է արժանացել քիքբոքսինգ սպորտաձևում ունեցած ելույթներով, անցկացրած 86 հանդիպումներից հաղթանակելով 76-ում (որոնցից 32-ը՝ նոկաուտով) և նվաճելով աշխարհի բազմաթիվ տիտղոսներ։ Մարզական կարիերայից զատ, հայտնի է նաև որպես հաջող գործարար, ով ներգրավված է անշարժ գույքի, առցանց բիզնեսի և ինքնօգնության քոուչինգի ոլորտներում։ Ունի հեղինակային առցանց դասընթացներ և ծրագրեր՝ ուղղված անձի ինքնազարգացմանն ու ֆինանսական հաջողությանը։
Սոցցանցերում Թեյթի ներկայությունը գրավել է և՛ համակիրների, և՛ քննադատների, սեփական հայացքների և գործողությունների շուրջ հաճախ ծագող բանավեճերով։ Քննադատական որոշ շրջաններում ձեռք է բերել «թունավոր առնականության արքայի» համբավը[6]։
2022 թվականի դեկտեմբերին Թեյթը եղբոր՝ Տրիստանի և ևս երկու կանանց հետ ձերբակալվեցին Ռումինիայում։ Բոլորին հետագայում մեղադրանք ներկայացվեց բռնաբարության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց սեռական շահագործման նպատակով կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Թեյթ եղբայրները հերքեցին իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները[7]։ Ռումինիայի ոստիկանության պնդմամբ, խումբը ստիպել էր ենթադրյալ զոհերին ստեղծել վճարովի պոռնոգրաֆիական կայք, որը ֆինանսական օգուտ պետք է բերեր մեղադրյալ քառյակին[8]։ 2023 թվականի հուլիսին հաղորդվեց, որ մեղադրող կողմից երկու անձ ընդհատակ անցան՝ ենթադրյալ առցանց ահաբեկումներից հետո[9], իսկ Թեյթ եղբայրները զրպարտության համար դատական հայց ներկայացրին՝ պահանջելով 5 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում մեղադրողներից մեկի դեմ[10]։ 2024 թվականի տարեսկզբի դրությամբ, խումբը շարունակում է մնալ դատական նախաքննական սահմանափակումներով հսկողության տակ, ինչը Թեյթը բողոքարկել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.