From Wikipedia, the free encyclopedia
Էյր (անգլ.՝ Kati Thanda-Lake Eyre; այժմ՝ անգլ.՝ Lake Eyre[1]), անհոսք աղի լիճ Ավստրալիայի հարավում, ծովի մակարդակից ցածր է 12 մ-ով։ Մակերեսն առավել մեծանում է ամռանը՝ տեղումների շրջանում (մինչև 15 հազար կմ2, խորությունը մինչև 20 մ)։ Տարվա մնացած մասում հաճախ ցամաքում է և վերածվում աղուտի։ Գտնվում է համանուն ընդարձակ ավազանի կենտրոնում։ Հազվադեպ լցվում է՝ դառնալով ծովի մակերեսից 9 մետր ցածր։ Այդ դեպքում նրա մակերեսը կազմում է 9500 կմ2, որով էլ նա Ավստրալիայի ամենախոշոր լիճն է։ Ցամաքելու դեպքում լճի ամենացածր կետը դառնում է 16 մետր, որը մայրցամաքի ամենացածր կետն է[2]։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ավստրալիա Հարավային Ավստրալիա | |
Ավազանի մակերեսը | 9500 կմ² | |
Միջին խորությունը | 1,5 մ | |
Միջին բարձրությունը | -15 ÷ -9 մ | |
Լիճը տեղակայված է Ավստրալիայի կենտրոնում, Հարավային Ավստրալիա նահանգի հյուսիսային մասում։ Էյր լճի ջրավազանն իրենից ներկայացնում է փակ համակարգ։ Լճի շրջակայքը պատված է աղի հաստ շերտով, որի պատճառը ջրի սեզոնային գոլորշացումներն են։ Լիճը կազմված է երկու մասից՝ Մեծ՝ Հյուսիսային և Փոքր՝ Հարավային, որոնք միմյանց միացած են Գոյդեր Չենել նեղ նեղուցով։ Նույնիսկ չորային սեզոնին Էյրում քիչ ջուր է մնում, որն էլ սովորաբար հավաքվում է փոքրիկ լճակներում։ Անձրևային սեզոնի ժամանակ Քվիսլենդի հյուսիս-արևելքի գետերը հոսում են դեպի լիճը։ Մուսոնների ազդեցությամբ է պայմանավորված լճի ջրի մակարդակի բարձրացումը։ Հորդ անձրևների պատճառով տեղի են ունենում նաև փոքր ու միջին չափի հեղեղներ, որոնք ողողում են ամբողջ տարածքը[3]։ Լճում կա նաև սպորտանավերի կայան։
Լիճը 1840 թվականին հայտնագործել է Ավստրալիայի անգլիացի հետազոտող Ջոն Էդուարդ Էյրը, ում ազգանունով էլ իր անունն է ստացել[4]։
1840 թվականին լճի մասին նկարագրել է լիճը հայտնագործող Ջոն Էդուարդ Էյրը, ում պատվին այն հետագայում անվանակոչվեց։ 2012 թվականի դեկտեմբերին տեղաբնիկնեը վերանվանեցին Kati Thanda: Ավստրալիա ժամանելով որպես ֆերմեր, Ջոն Էյրը դարձավ հինգերորդ մայրցամաքի երդվյալ ու մոլի հետազոտողը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնության մասին հավաքելով հարուստ տվյալներ[5]։
Այս տարածաշրջանում անձրևները հազվադեպ երևույթ են, և նույնիսկ լիճը սնող հիմնական գետ Դիամանտինան ամեն տարի չէ, որ լցնում է լիճը։ Հորդացումը տեղի է ունենում ամռանը, երբ ջուրը հիմնականում լիճ է հասնում ժամանակավոր գետահուներով՝ քրիկներով։ Վերջին 160 տարիների ընթացքում լիճը ջրով առավելագույն չափով լցվել է միայն երեք անգամ։ Լճի տարածքը կազնում է 9500 կմ²։ Լճի ջուրը վարդագույն երանգ ունի, որի պատճառը բետա-կարոտինային պիգմենտի հագեցվածությունն է Dunaliella salina[6]: Նույնիսկ չորային սեզոնի շրջանում Էյր լճում որոշակի ջուր է մնում, որը սովորաբար հավաքվում է աղի լիճի հատակում չորացած փոքր լճերում։
Հարթավայրային լճափում տարածվում են դյուներ՝ ծածկված Միտչելի խոտածածկով։ Դրանք կենդանական աշխարհի համար կեր են համարվում։ Հանդիպում են էվկալիպտի ծառեր և ավստրալիական ակացիա, սագախոտի մացառուտներ։
Լճի կենդանական աշխարհը հարստանում է վարարումների ժամանակ, երբ հայտնվում են փետրավորներ, երբ լիճը լեփ-լեցուն է գորտերով, ձկներով և ջրիմուռներով։ Չորային ժամանակաշրջանում՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին, ջրի աճող աղիությունը սպանում է կենդանի էակներին, և լիճը դառնում է անկենդան։ Լճի տարածքի մեծ մասը վերածվում է աղուտի։ Աղուտի մակերևույթն այնքան հարթ է, որ 1964 թվականին աշխարհի ցամաքային ռեկորդներց մեկը իրականացվեց հայտնի մրցարշավորդ Դոնալդ Քեմփբելիի կողմից։ Լճի վրա կարելի է տեսնել ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ հավալուսների վերադարձը։ Ինչ-որ կերպ իմանալով ջրի մակարդակի բարձրացման մասին, հավալուսները թռչում են դեպի լիճ՝ բազմացման համար, հաղթահարելով մինչև հազար կիլոմետր հեռավորություն։ Շրջակայքում հանդիպում են կաթնասուններ՝ բիլբի, սցինկ մողեսներ, երկարամազ առնետներ[7]։ Բացի հավալուսներից, թռչուններից գալիս են բադեր, ծովաորորներ, ջրագռավներ։ Լճի էկոհամակարգը պաշտպանվում է պետության կողմից, որը Լեյք Էյրի ազգային պարկի մի մասն է համարվում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.