ճապոնացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էյտոկու Կանո (狩野 永徳, փետրվարի 16, 1543[1], Heian-kyō[1] - հոկտեմբերի 12, 1590[1][2], Heian-kyō[1]), ճապոնացի նկարիչ։
Էյտոկու Կանո ճապ.՝ 狩野永徳 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1543[1] |
Ծննդավայր | Heian-kyō[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1590[1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Heian-kyō[1] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Կանո դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Chinese Lions? |
Մեկենասներ | Ashikaga shogunate? |
Ուսուցիչ | Kanō Motonobu? |
Հայր | Kanō Shōei? |
Զավակներ | Կանո Միցունոբու[3] և Կանո Տականոբու |
Kanō Eitoku Վիքիպահեստում |
Էյտոկու Կանոն Ճապոնացի խոշորագույն նկարիչներից մեկն է եղել, հիմնադրել է Ազուչի-Մոմոյամա ժամանակաշրջանի ճապոնական գեղանկարչության Կանո դպրոցը։ Էյտոկուի աշխատանքները տարբերվում են իրենց նրբագեղությամբ և հիանալի վարպետությամբ։ Նրա նկարներից շատերը ընդգրկված են «Ճապոնիայի ազգային հարստություն» մշակութային արժեքների ցանկում։
Վարպետի պապը՝ Կանո Մոտոնոբուն եղել ասիգական սամուրայների պալատական նկարիչ։ Նրա ղեկավարությամբ Էյտոկուն դեռ մանկությունից սկսել է նկարել և ավելի զարգանալ, հասնելով ճապոնական գեղանկարչության այնպիսի բարձունքների, որի գեղարվեստական ոճով օժտված էր պապը։
Կանո Էյտոկուն աշխատել է զորավարներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոսիի պատվերով։ Նրա նկարած մեծ անձրևանոցները, բացովի վահանակները, պատի և առաստաղի գեղանկարները զարդարում էին Օդա Նոբուգանային պատկանող Ազուչիի դղյակ և Կիոտոյի և Օսակայի Հիդեսի պալատները։ Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ վնասվել են և նույնիսկ ոչնչացվել են Ճապոնիայում Սենգոկու ժամանակաշրջանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ[4]։ Բայց և մնացածներն էլ ժամանակակից դիտողին պատմում են Կանո Էյտոկուի տաղանդի և Ադզուտի-Մոմոյամա ժամանակաշրջանի հարուստ մշակույթի մասին։
Կանո Էյտոկուի ժամանակակիցը և հակառակորդը ճապոնացի հայտնի նկարիչ Հասեգավա Տոհակուն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.