Էյպեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էյպեն (գերմ.՝ Eupen [ˈɔʏpən], ֆր.՝ Eupen [øpɛn], ист. ֆր.՝ Néau, վալոներեն՝ Neyåw), քաղաք Բելգիայի Լիեժի մարզում, սահմանակից է Գերմանիային։ Համայնքը հիմնականում գերմանախոս է, 2007 թվականի մարդահամարով ունի մոտ 18000 բնակիչ։ 1977 թվականին նրա կազմի մեջ մտավ Կելմիսը, որը մինչ այդ համարվում էր առանձին վարչական միավոր։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Էյպեն | |||||
Eupen | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Համայնք | Վերվիե | ||||
Մակերես | 103,74 կմ² | ||||
ԲԾՄ | 260±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն, ֆլոմաներեն, գերմաներեն | ||||
Բնակչություն | 18313 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 087 | ||||
Փոստային դասիչ | 4700[1] և 4701[1] | ||||
Պաշտոնական կայք | eupen.be | ||||
| |||||
Էյպենում է գտնվում գերմանախոս համայնքի ինքնավար ավագ դպրոցը (գերմ.՝ Autonome Hochschule in der deutschsprachigen Gemeinschaft), որը պատրաստում է մանկավարժներ (տարրական դպրոցի և նախադպրոցական), բուժքույրեր և բուժակներ։ Շրջանավարտները ստանում են բակալավրի կոչում։ Այս հաստատությունը հանդիսանում է Բելգիայի միակ գերմանալեզու բարձրագույն ուսումնական հաստատությունը։
Չնայած այս կառնավալը ամբողջ աշխարհում այնքան հայտնի չէ, որքան բրազիլականը, այնուհանդերձ՝ տոնական կառնավալային երթը, փետրվարյան ամենահայտնի և հետաքրքիր մշակութային իրադարձություններից է Եվրոպայում։ Ռեյնյան կառնավալները սկիզբ են առել դեռևս միջնադարից, սակայն իրենց ներկայիս երգիծական բնույթը ծնվել է XIX դարում՝ Հյուսիսային Ռեյնի տարածքում։ Այսօր այդ միջոցառումը դարձել է տոն, որի ժամանակ ծաղրում են քաղաքական գործիչներին և ցուցադրում իրենց վերաբերմունքը երկրում և աշխարհում ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Կառնավալի մասնակիցները ներկայանում են ամենատարբեր կերպարներով, իսկ որոշ հարթակներում ներկայացվում են նաև ահաբեկիչների տեսքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.