From Wikipedia, the free encyclopedia
Էյդան Գիլեն (անգլ.՝ Aidan Gillen, ապրիլի 24, 1968[1][1], Դուբլին, Իռլանդիա[2]), հեռուստատեսության, թատրոնի և կինոյի դերասան։ Առավել հայտնի է Պետիր Բեյլիշի կերպարով «Գահերի խաղը» (անգլ.՝ Game of Thrones) հեռուստասերիալում։
Գիլենը ծնվել է քաղաքային շրջան Դրամկոնդրայում (Իռլանդիա)։ Ավարտել է (անգլ.՝ St. Vincent's C.B.S.) դպրոցը Գլասնեվինում։ 2001 թվականին ամուսնացել է Օլիվիի օ’Ֆլենագանի հետ։ Այդ ժամանակ զույգը ապրում էր Իռլանդիայում երկու երեխաների՝ Բերիի (ծնվել է 1997 թ․- ին) և Ջոյի (ծնվել է 2000 թ․-ին)[3] հետ։ 2009 թվականին, երբ Գիլենը արժանացավ անգլ.՝ Irish Film and Television Awards մրցանակի «Ունկնդիրը» (ռուս.՝ Прослушка) հեռուստասերիալում խաղացած դերի համար, իր մրցանակը նվիրեց Օլիվիին և երեխաներին[4]։
Դերասանական կարիերան սկսել է 16 տարեկանում, դեռևս Դուբլինում (Dublin Youth Theatre), ջուլհակի դերը խաղալով Շեքսպիրի «Ամառային գիշերների երազ»[5] պիեսում։ Հետագայում հաստատվեց Լոնդոնում։
Առավել հայտի է Ստյուարտ Ջոնսոնի դերով՝ Channel 4 հեռուստաընկերության «Մոտիկ ընկերներ» հեռուստասերիալում (1999 թ․)։ «Մոտիկ ընկերներ 2» հեռուստասերիալում խաղացած դերի համար 2000 թվականին արժանացել է մրցանակի՝ անգլ.՝ British Academy Television Award, որպես Լավագույն դերասան։
2003 թվականին նույնպես արժանացել է «Թոնի» մրցանակին Հառոլդ Պինտերի պիեսում անգլ.՝ The Caretaker կատարմամբ բրոդվեյյան թատրոններից մեկում։
2010 թվականի հուլիսին հրապարակվեց, որ Գիլենը խաղացել է Գահերի խաղը[6] հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը՝ Գիլենի մասնակցությամբ հայտնվեց էկրաններին 2011 թվականին[7]։ Նա նույնպես նկարահանվել է «Շանհայի ասպետներ» (2003 թ․) և «Առանց փոխզիջումների»[8] ֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.