Էմորիի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էմորիի համալսարան (անգլ.՝ Emory University), ամերիկյան մասնավոր հետազոտական համալսարան, որ տեղակայված է Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։ Հիմնադրվել է որպես Էմորի քոլեջ 1836 թվականին Օքսֆորդում (Ջորջիա) մոթեդիստների ոչ մեծ խմբի կողմից և կոչվել է Ջոն Էմորիի պատվին[19], ով մեթոդիստական եկեղեցու հայտնի եպիսկոպոս էր։
Էմորիի համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1836 |
Անվանված է | John Emory? |
Ընդհանուր անձնակազմ | 12 953 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[6][7], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], National Humanities Alliance?[10], Open Education Network?[11], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[12], Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[13], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[14], Հետազոտական գրադարանների կենտրոն[15] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[16] |
Երկիր | ԱՄՆ[17] |
Տեղագրություն | Ատլանտա[18] |
Հասցե | 408 Administration Building, 201 Dowman Drive, Atlanta, GA, 30322[1] |
Կայք | emory.edu(անգլ.) |
Emory University Վիքիպահեստում |
1915 թվականին Coca-Cola ընկերության նախագահի օգնությամբ ոչ մեծ քոլեջը տեղափոխվել է Ատլանտայի մերձակայք և ստացել համալսարանի կարգավիճակ։ Նրա նպատակն է «գիտելիքների ստեղծումը, պահպանումը, սովորեցնելն ու կիրառումը՝ ծառայելով մարդկությանը»[20]։
Ներկայում համալսարանի կազմում գործում են 9 ակադեմիական դպրոցներ և քոլեջներ՝ Արվեստների ու գիտության քոլեջը, Օքսֆորդի քոլեջը, Լանի բարձրագույն դպրոցը, Իրավաբանական դպրոցը, Բժշկական դպրոցը, Նիլ Հոջսոն Վուդրաֆի բուժքույրերի դպրոցը, Ռոլինսի հասարակական առողջապահության դպրոցը, Քանդլերի աստվածաբանության դպրոցը, Ռոբերտո Գոյզուետի բիզնես դպրոցը։
2008 թվականին համալսարանն արժանացել է նախագահի մրցանակի հասարակական աշխատանքներին նվիրվածության, կրթական ծրագրերի ու քաղաքացիական ակտիվության համար[21]։
Էմորիի համալսարանը հաճախ համարվում է աշխարհի առաջատար հետազոտական համալսարաններից և Միացյալ Նահանգների լավագույն ինստիտուտներից մեկը[22][23][24][25][26][27][28]։ 2010 թվականին համալսարանն զբաղեցրել է 20-րդ տեղը U.S. News & World Report պարբերականի կողմից կազմված «Ազգային համալսարաններ» ցանկում[29], 61-րդ տեղը Times Higher Education World University Rankings համաշխարհային վարկանշային աղյուսակում[30], ինչպես նաև ընդգրկված է Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակի երկրորդ հարյուրյակում[31]։
1836 թվականին Նյուտոն շրջանից եկած ոչ մեծ թվով մեթոդիստների խումբ մտադրվել է ստեղծել նոր քաղաք ու համալսարան։ Քաղաքը կոչել են Օքսֆորդ ի պատիվ բրիտանական հեղինակավոր համալսարանի, որն ավարտել էին մեթոդիզմի երկու հիմնադիրները՝ Ջոն և Չարլզ Ուեսլիները։ Իսկ քոլեջն ստացել է ամերիկյան մեթոդիստական եկեղեցու եպիսկոպոս Ջոն Էմորիի անունը, որն իրենց ոգեշնչել էր հիմնադրել քոլեջը[32]։
Էմորի քոլեջի հիմնադրումը նախապատրաստող իրադարձությունները սկսել են դեռ 1783 թվականին, երբ Ջորջիա նահանգի օրենսդիր ժողովը նախատեսել է կազմակերպել «քոլեջ կամ սեմինարիա»։ Սակայն Ջորջիայում կրթության ֆինանսավորումը եղել է շատ քիչ ընդհուպ մինչև 1830-ական թվականները, երբ մեթոդիստներ, ոգեշնչված Գերմանիայում կրթության ձեռքբերումներով, որոշել են հիմնադրել դպրոց ձեռքի աշխատանքի համար[32]։ 1834 թվականին կայացած մեթոդիստների ժողովում «քեռի Ալեն» անունով հայտնի քարոզիչն առաջարկել է ավելի շատ բացել սեփական դպրոցներ, ոչ թե հովանավորել Վիրջինիա նահանգի դպրոցները։ Ժողովի նախագահն է եղել Ջոն Էմորին, որ մահացել է վթարի արդյունքում 1835 թվականին[33]։ Ձեռքի աշխատանքի դպրոցը բացվել է հաջորդ տարի Քովինգտոնում (Ջորջիա)։
1836 թվականի դեկտեմբերի 10-ին Ջորջիա գլխավոր ասամբլեան հաստատել է Էմորի քոլեջի կանոնակարգը[32]։ Երկու տարի անց՝ 1838 թվականի սեպտեմբերի 17-ին, քոլեջը բացել է իր դռները․ նրա առաջին նախագահն է դարձել Ալֆոնսո Իգնատուսը, իսկ 15 ուսանողներին (առաջին և երկրորդ կուրս) դասավանդել են երեք մանկավարժներ[33]։
19-րդ դարի ընթացքում բոլոր ուսանողները պարտավորվում էին առանց առարկության հետևել «Քոլեջի օրենքների և կանոնակարգի» պահանջներին, որի համաձայն՝ սովորողը պետք է ողջ ուսումնական տարվա ընթացքում մնար քոլեջի իր սենյակում, արգելված էր դուրս գալ քաղաքի սահմաններից առանց նախագահի համաձայնության և մասնակցել անբարոյական գործունեության։ Մինչ Ուորեն Քանդլերի նախագահությունը 1890-ական թվականներին Էմերիում արգելված էին ցանկացած տիպի սպորտային մրցությունները ուսումնական այլ հաստատությունների հետ։ Ենթադրվում էր, որ դա «չարիք է ու միայն չարիք», քանի որ առաջին հերթին մրցությունների ծրագրերը ծախսատար են, երկրորդ՝ դրանք առաջացնում են հակում դեպի մոլեխաղերը և շեղում են ուսման գործընթացից[32]։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ քոլեջի բոլոր ուսանողները գտնվել են ռազմաճակատում, և 1861 թվականի աշնանը հոգաբարձուների որհուրդը որոշել է ժամանակավորապես փակել քոլեջը։ Այդ ընթացքում քոլեջի շենքն օգտագործվել է որպես կոնֆեդերացիայի հիվանդանոց և միության շտաբ[32]։ Քոլեջն իր աշատանքը վերսկսել է 1866 թվականի հունվարին, սակայն գրադարանը բոլորովին ավերված էր, իսկ նրա ֆոնդը՝ ոչնչացված[33]։ Միայն պետական օժանդակության շնորհիվ է հաջողվել լիովին վերականգնել ուսուցման գործընթացը։
Ֆինանսական կայունության քոլեջը հասել է 1880 թվականին, երբ քոլեջի նախագահ Էտտիկուս Հեյգուդը քարոզել է Երախտագիտության օրը և շնորհակալություն հայտնել ստրկության վերացման համար։ Այդ քարոզն արժանացել է Ջորջ Սենիի ուշադրությանը, որ բանկիր էր Բրուքլինից, և նա 5 000 դոլար է հատկացրել քոլեջի պարտքերը մարելու համար, 50 000 դոլար՝ շինարարական աշխատանքների և 75 000 դոլար՝ գրադարային նոր ֆոնդի ստեղծման համար[33]։ Սենին ընդհանուր առմամբ Էմորի քոլեջի համար ներդրել է ավելի քան քառորդ միլիոն՝ օգնելով վերականգնել ադմինիստրատիվ շենքը Օքսֆորդում։
Նախագահ Հեյգուդի ղեկավարության ներքո քոլեջում հիմնական դասընթացներից բացի սկսել են դասավանդվել բազմաթիվ տեխնիկական ու մասնագիտական առարկաներ[34]։ Մինչ XX դարի սկիզբն ակտիվորեն զարգանում են ծրագրերն արվեստի, տեխնիկական գիտությունների ոլորտում, անցկացվում են ուսումնասիրություններ աստվածաբանության ու իրավունքի բնագավառում[32]։
Ուսումնական հաստատության պատմության ընթացքը կտրուկ փոխվել է 1979 թվականի նոյեմբերին, երբ քոլեջի շրջանավարտ գործարար Ռոբերտ և Ջորջ Վուդրաֆներն իրենց ալմա-մատերին նվիրել են 105 մլն դոլար Coca-Cola ընկերության բաժնետոմսերով։ Այդ ժամանակ դա եղել է պատմության մեջ ամերիկյան ուսումնական հաստատությանը նվիրաբերված ամենախոշոր գումարը։ Այն մեծ ազդեցություն է թողել ուսումնական հաստատության զարգացման վրա հետագա երկու տասնամյակների ընթացքում, ինչի արդյունքում Էմորիի համալսարանը դարձել է ամերիկյան առաջատար հետազոտական համալսարաններից մեկը[32]։
Էմորիի համալսարանի հիմնական կամպուսը տեղակայված է Դեկալբ շրջանում՝ Դրուիդ Հիլսում[35][36], որ գտնվում է Ատլանտայի մերձակայքում։ Համալսարանը մասնաշենքեր ունի նաև քաղաքի կենտրոնում և Բեքհեդ շրջանում։
Կամպուսներում ակտիվորեն օգտագործվում է էներգախնայողության տեխնոլոգիաներ, համալսարանը հանդես է գալիս ի պաշտպանություն շրջակա միջավայրի պահպանության։ Նրա քաղաքականության համաձայն՝ նոր շենքերի կառուցման համար հանված յուրաքանչյուր ծառի փոխարեն պետք է տնկել նորը[37]։ Կամպուսի ճաշարանների ուտելիքի քառորդ մասը բերվում է սեփական մշտական աղբյուրներից[38]։ Համալսարանի տարածքում կան ոչ մեծ այգիներ, որտեղ աճեցվում է թարմ միրգ ու բնաջարեղեն։ Խրախուսվում է կամպուսի տարածքում որպես փոխադրամիջոց հեծանիվների ու էլեկտրամոբիլների օգտագործումը, որոնք հեշտությամբ կարելի է վարձակալել[39]։
Էմորիի համալսարանը բաժանված է Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների մոդելով։ Նրա կազմում ընդգրկված են երկու քոլեջներ ու 7 դպրոցներ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.