From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Իվանիվնա Անդիևսկա (ուկրաիներեն՝ Емма Іванівна Андієвська, մարտի 19, 1931, Դոնեցկ, ԽՍՀՄ), ժամանակակից ուկրաինացի բանաստեղծուհի, արձակագիր, նկարչուհի[2]։ Ստեղծագործում է սյուրռեալիզմի ու հերմետիզմի ոճով[3]։ Խորապես անհատական եղանակով արարել է բանաստեղծական, գեղարվեստական իր կերպարների աշխարհը[4]։ Փիլիսոփայական, հոգևոր ու միստիկական թեմաները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա ստեղծագործության մեջ։ Անդիևսկան համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ուկրաինական մոդեռնիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը։ Նրան հաճախ հարաբերում, կապում են ուկրաինացի գրողների նյույորքյան խմբի հետ։ Որպես բանաստեղծուհի՝ համբավվել է նրանով, որ բարեփոխել է դասական սոնետը՝ կիրառելով դիսոնանսային հանգավորում և զուգորդական (ասոցիատիվ) բարդ պատկերավորում։ Անդիևսկայի աշխարհայացքը մերձենում է բուդդայականությանն ու Կարլոս Կաստանեդայի միստիկային[5]։
Էմմա Անդիևսկա ուկրաիներեն՝ Емма Іванівна Андієвська | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Դոնեցկ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, նկարչուհի, գրող և արձակագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կրթություն | Ուկրաինական ազատ համալսարան |
Ժանրեր | քնարապատմողական, սոնետ, պատմվածք, վեպ, հեքիաթ և պրիտչա |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Ivan Koshelivets? |
Կայք | emma-andiyevska.com |
Emma Andijewska Վիքիպահեստում |
Էմմա Անդիևսկան Ուկրաինայի գրողների միության[6], ուկրաինական ՓԵՆ-ակումբի, Մյունխենի Ազատ ակադեմիայի և նկարիչների դաշնային միավորման անդամ է[7], մի շարք մրցանակների դափնեկիր։ Հեղինակել է բանաստեղծական շուրջ երեսուն, կարճ արձակի հինգ ժողովածու, երեք վեպ, ինը հազարից ավելի գեղանկար։ Կերպարվեստի նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում,Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Ուկրաինայում, Շվեյցարիայում։ Կյանքի մեծ մասը նա անց է կացրել Ուկրաինայի սահմաններից դուրս՝ Նյու Յորքում ու Մյունխենում։ Նրա մի շարք երկեր թարգմանվել են անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով[8][9][10]։
Առաջին հրատ. տարին | Վերնագիրը | Բնագրի վերնագիրը |
---|---|---|
1951 | Պոեզիա | Поезія |
1958 | Կուռքի ծնունդը | Народження ідола |
1961 | Ձուկն ու չափսը | Риба і розмір |
1963 | Անկյուններ պատի հետևում | Кути опостінь |
1964 | Տարրեր | Первні |
1967 | Շուկա | Базар |
1968 | Երգեր առանց տեքստի | Пісні без тексту |
1975 | Գիտություն հողի մասին | Наука про землю |
1983 | Սրճարան | Каварня |
1985 | Սուրբ Անտոնիոսի գայթակղությունները | Спокуси святого Антонія |
1987 | Վիգիլներ | Вігілії |
1989 | Ճարտարապետական անսամբլներ | Архітектурні ансамблі |
1995 | Նշաններ։ Տարո | Знаки. Тарок |
1998 | Միջագետք | Межиріччя |
1998 | Երազի սեգմենտներ | Сеґменти сну |
2000 | Վիլլաներ ծովի վերևում | Вілли над морем |
2000 | Ատրակցիոններ՝ ուղեծրերով և առանց դրանց | Атракціони з орбітами й без |
2002 | Ալիքներ | Хвилі |
2004 | Քայլ ձիով | Хід конём |
2006 | Հայացք զառիթափից | Погляд з кручі |
2006 | Կիսագնդեր ու կոներ | Півкулі і конуси |
2007 | Վարդագույն ղազաններ | Рожеві казани |
2008 | Ֆուլգուրիտներ | Фульґурити |
2009 | Անուրջներ | Ідилії |
2009 | Օդատեսիլներ/Միրաժներ | Міражі |
2010 | Մուտանտներ | Мутанти |
2011 | Բեկված կոաններ | Ламані коани |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.