From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Վանդերվալդե (ֆր.՝ Émile Vandervelde, հունվարի 25, 1866[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[4] - դեկտեմբերի 27, 1938[4][1][2][…], Բրյուսել, Բելգիա[4]), բելգիացի իրավաբան, քաղաքական գործիչ, աջ սոցիալիստ, 2-րդ Ինտերնացիոնալի պարագլուխներից, Բրյուսելի համալսարանի քաղտնտեսության պրոֆեսոր (1924), Բելգիայի սոցիալիստական կուսակցության անդամ (1885), 1890-ական թվականների կեսից՝ դրա ղեկավարը։ 1894 թվականից՝ դեպուտատների պալատի անդամ։ 1900 թվականից՝ 2-րդ Ինտերնացիոնալի Միջազգային սոցիալիստական բյուրոյի նախագահ։ 1914 թվականին մտել է բուրժուական կառավարության մեջ և մինչև 1937 թվականն անընդմեջ գրավել նախարարական պաշտոններ (արտաքին գործերի, արդարադատության և այլն)։
Էմիլ Վանդերվալդե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1938[4][1][2][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա[4] |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բրյուսելի ազատ համալսարան |
Ամուսին | Lalla Vandervelde? |
Զբաղեցրած պաշտոններ | Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister of Justice of Belgium? և Minister of Foreign Affairs in Belgium? |
Կուսակցություն | Belgian Labour Party? և Belgian Socialist Party? |
Անդամություն | Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա |
Émile Vandervelde Վիքիպահեստում |
Եղել է Բելգիայի ներկայացուցիչը 1919-1920 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսում, ստորագրել է Վերսալի հաշտության պայմանագիրը (1919)։ 1922 թվականին, Մոսկվայում, աջ էսէռների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց դատապաշտպան։ Ստորագրել է 1925 թվականին Լոկառնոյի համաձայնագրերը։ Դեմ է եղել Բելգիայի կողմից ԽՍՀՄ-ի ճանաչմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.