Էմիլի Բրաունինգ
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլի Ջեյն Բրաունինգ (անգլ.՝ Emily Jane Browning, դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2], Մելբուռն, Ավստրալիա[3]), ավստրալիացի դերասանուհի, երգիչ և մոդել։ Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին, «Որոտի արձագանք» հեռուստատեսային ֆիլմում փոքր դեր խաղալով։ Մեծ ճանաչում նրան բերեց Վայոլեթ Բոդլերի դերը, Դանիել Հենդլերի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները» վեպի էկրանավորման մեջ։
Էմիլի Բրաունինգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[3] |
Կրթություն | Eltham High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել և կինոդերասանուհի |
Այլ առավել հայտնի ֆիլմերը և հեռուստասերիալները Էմիլի Բրաունինգի մասնակցությամբ. «Ուրվական նավ» (2002), «Անկոչները» (2009), «Քնած գեղեցկուհին» (2011), «Արգելված ընդունելություն» (2011), «Հյուր» (2013), «Վառիր ինձ» (2013), «Կախարդություն, կախարդություն» (2013), «Ամառը փետրվարում» (2013), «Տեր, օգնիր աղջկան» (2014), «Պոմպեյ » (2014), «Լեգենդ» (2015) և «Ամերիկյան աստվածներ» (2017)։
2011 թվականին Էմիլին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Sucker Punch», իսկ հետո թողարկել է «Plush» (2013) և «God Help the Girl» (2014) ալբոմները։