արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիանո Սալա (իսպ.՝ Emiliano Sala, հոկտեմբերի 31, 1990[2][3][4], Cululú, Լաս Կոլոնիաս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - հունվարի 21, 2019[5][6], Լա Մանշ[5]), արգենտինացի ֆուտբոլիստ, «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | արգենտինացի | |||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1990[2][3][4] | |||||||||||
Ծննդավայր | Cululú, Լաս Կոլոնիաս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | |||||||||||
Մահվան ամսաթիվ | հունվարի 21, 2019[5][6] (28 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Լա Մանշ[5] | |||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Կարդիֆ Սիթի | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սալան Բորդոյում նորամուտը նշել է 2012 թվականի փետրվարի 8-ին Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Օլիմպիկ Լիոնի» դեմ խաղում[7]։
2012/13 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել երկրի 3-րդ լիգան ներկայացնող «Օրլեան» ակումբում, որտեղ մասնակցած 37 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ[8]։
2013/14 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է 2-րդ լիգան ներկայացնող «Նոր» ակումբում[9], որի կազմում մասնակցած 37 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսին տեղափոխվել է «Նանտ»` ստորագրելով 5 տարվա պայմանագիր[10]։ «Նանտում» անցակցրած 3 մրցաշրջանների ընթացքում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 101 հանդիպման` դառնալով 30 գոլի հեղինակ[11]։
2019 թվականի հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Էմիլիանո Սալան իր կարիերան կշարունակի անգլիական «Կարդիֆ Սիթի» ակումբում, որը արգենտինացու համար «Նանտին» ռեկորդային` 15 մլն ֆունտ գումար է վճարել[12][13]։
2019 թվականի հունվարի 22-ին հայտնի դարձավ, որ Էմիլիանո Սալային Նանտից Կարդիֆ տեղափոխող Piper PA-46 մասնավոր ինքնաթիռը Նորմանդական կղզիների մոտ կորել է ռադարների տեսադաշտից։ Կապը կորչելուց անմիջապես հետո սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռը[13][14][15]։
Կապը կորելուց առաջ Սալային հաջողվել է WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն ուղարկել իր մտերիմներին, որում ասել է.
Հիմա մեկնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով կկործանվի...
Եթե մեկուկես ժամից նորություն չլինի, ապա չեմ կարծում, որ կարիք կլինի աշխատակիցներ ուղարկել, որպեսզի փնտրեն ինձ։ Աստված իմ, հայրի՛կ, որքան սարսափելի է[16]։ |
Հունվարի 24-ին ոստիկանությունը դադարեցրել է ինքնաթիռի և Սալայի որոնողական աշխատանքները[17]։ Մի քանի օր անց հայտնաբերվել է Սալայի դիակը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.