![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Al_Di_Meola_2006_1.jpg/640px-Al_Di_Meola_2006_1.jpg&w=640&q=50)
Էլ Դի Մեոլա
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Դի Մեոլան (անգլ.՝ Al Laurence Di Meola, իրական անունը՝ Ալբերտ Լորանս Դիմեոլա, հուլիսի 22, 1954(1954-07-22)[1][2], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան կիթառահար է, որը կատարում է ջազ-ֆյուժն և լատին-ջազ ժանրերում։ Աշխարհի ամենաազդեցիկ ջազային կիթառահարներից է։
Արագ փաստեր Էլ Դի Մեոլա, Հիմնական տվյալներ ...
Էլ Դի Մեոլա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Al Di Meola |
Ի ծնե անուն | Ալբերտ Լորանս Դիմեոլա |
Ծնվել է | հուլիսի 22, 1954(1954-07-22)[1][2] (69 տարեկան) Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ջազ-ֆյուժն, լատին-ջազ |
Մասնագիտություն | կիթառահար, հեղինակ, պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1974 - մեր օրեր |
Աշխատավայր | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Լեյբլ | Columbia Records, Valiana Records, Telarc, Tomato Records, Di Meola/Inacustik |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Bergenfield High School? |
Կայք | aldimeola.com/new-site/index.php |
![]() |
Փակել
Երաժշտական կրթություն ստացել է Berklee College of Music քոլեջում Բոստոնում[3]։ Դի Մեոլան հայտնի դարձավ 70-ականներին Չիկ Կորիայի Return to Forever պրոյեկտում իր մասնակցությամբ (միացավ խմբին 1974 թ.)։ Հենց նրա շնորհիվ խումբը հայտնի դարձավ[4]։ Դրանից հետո նա սկսեց փորձեր անել ջազ և ֆլամենկո ժանրերում, սկսելով իր սոլո-գործունեությունը։ Իր հետագա գործունեության ընթացքում Դի Մեոլան համագործակցել է Ջոն Մաքլաֆլինի և Պակո դե Լուսիայի հետ[4]։