From Wikipedia, the free encyclopedia
Էլ-Քուսեյր, նախկինում՝ Քոսեյր (Էլ-Քոսեյր)[2][3] (արաբ․՝ القصير, արաբերենից թարգմանած՝ նշանակում է «ոչ մեծ բերդ»), քաղաք Եգիպտոսի արևելյան մասում՝ Կարմիր ծովի ափին, այսպես կոչված՝ Եգիպտական Ռիվիերայում[4], Հուրգադայից 138 կիլոմետր դեպի հարավ, գրեթե նույնքան էլ՝ Մարսա Ալամից դեպի հյուսիս։ Մարսա Ալամի միջազգային օդանավակայանից հեռավորությունը 68 կիլոմետր է։ Հիմնադրվել է մոտավորապես 5.000 տարի առաջ, Պտղոմեոսների տիրապետության շրջանում անվանվել է Միոս Հորմոս[5]։ Պատմականորեն եղել է Եգիպտոսը Կարմիր ծովին կապող Վադի Համամաթ ճանապարհի ծայրակետը, կարևորագույն նավահանգիստ։ Վերջին ժամանակներս վերածվել է առողջարանային գրավիչ քաղաքի։ 1986 թվականին բնակչության թվաքանակը եղել է շուրջ 20.000, ներկայումս այդ ցուցանիշը հասել է գրեթե 50.000-ի։
Բնակավայր | ||
---|---|---|
Էլ-Քուսեյր | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Կարմիր ծով | |
ԲԾՄ | 21±1 մետր | |
Բնակչություն | 24 344 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Պահպանվել են հինհռոմեական նավահանգստի մնացորդները, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ամֆորաներ և խեցեղեն։ Տեսարժան վայրերից են նաև Սելիմի բերդը և Ալ-Ֆառան մզկիթը[6]։
Էլ-Քուսեյրին բնորոշ է անապատային շոգ կլիման, Köppen-Geiger climate classification system-ի դասակարգմամբ՝ (BWh): Ամառները շոգ են, ձմեռները՝ տաք։
Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 46 C, գրանցվել է 1983 թվականի հուլիսի 12-ին, ամենացածրը՝ 1 C, 1976 թվականի հունվարի 6-ին[7]։
Էլ-Քուսեյրի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 30.4 (86.7) |
31.4 (88.5) |
38.3 (100.9) |
42.2 (108) |
44.6 (112.3) |
41.0 (105.8) |
37.6 (99.7) |
38.3 (100.9) |
36.4 (97.5) |
36.7 (98.1) |
32.8 (91) |
31.3 (88.3) |
44.6 (112.3) |
Միջին բարձր °C (°F) | 21.9 (71.4) |
22.6 (72.7) |
24.5 (76.1) |
27.1 (80.8) |
29.8 (85.6) |
31.8 (89.2) |
32.6 (90.7) |
32.7 (90.9) |
31.6 (88.9) |
29.3 (84.7) |
24.7 (76.5) |
23.2 (73.8) |
27.7 (81.9) |
Միջին օրական °C (°F) | 17.8 (64) |
18.5 (65.3) |
20.5 (68.9) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
28.8 (83.8) |
29.6 (85.3) |
29.9 (85.8) |
28.3 (82.9) |
25.9 (78.6) |
22.5 (72.5) |
19.2 (66.6) |
24.2 (75.6) |
Միջին ցածր °C (°F) | 13.8 (56.8) |
14.3 (57.7) |
16.4 (61.5) |
19.7 (67.5) |
22.7 (72.9) |
25.4 (77.7) |
26.1 (79) |
26.4 (79.5) |
25.0 (77) |
22.4 (72.3) |
17.8 (64) |
15.5 (59.9) |
20.5 (68.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 9.0 (48.2) |
8.8 (47.8) |
9.2 (48.6) |
12.7 (54.9) |
16.6 (61.9) |
21.2 (70.2) |
21.3 (70.3) |
23.0 (73.4) |
18.1 (64.6) |
17.5 (63.5) |
12.4 (54.3) |
9.3 (48.7) |
8.8 (47.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1 (0.04) |
1 (0.04) |
1 (0.04) |
3 (0.12) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 0 | 0 | 0.1 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.3 | 0.5 | 0 | 1.0 |
% խոնավություն | 51 | 48 | 50 | 50 | 48 | 48 | 50 | 51 | 54 | 56 | 54 | 54 | 51.2 |
Միջին օրական արևային ժամ | 9 | 10 | 10 | 10 | 11 | 13 | 13 | 12 | 11 | 10 | 10 | 9 | 10.7 |
Աղբյուր #1: NOAA[8], Climate Charts[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Voodoo Skies for record temperatures[7], Weather2Travel for sunshine[10] |
Հունվ | փետրվ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգ | սեպտ | հոկտ | նոյ | դեկտ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
23 °C (73 °F) | 22 °C (72 °F) | 22 °C (72 °F) | 23 °C (73 °F) | 25 °C (77 °F) | 26 °C (79 °F) | 28 °C (82 °F) | 29 °C (84 °F) | 28 °C (82 °F) | 27 °C (81 °F) | 26 °C (79 °F) | 24 °C (75 °F) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.