From Wikipedia, the free encyclopedia
Էլմեր Ռայս (անգլ.՝ Elmer Rice, իսկական անունը՝ Էլմեր Լեոպոլդ Ռայզենստայն, անգլ.՝ Elmer Leopold Reizenstein, սեպտեմբերի 28, 1892[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 8, 1967[1][2][3][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դրամատուրգ ու ռեժիսոր։
Էլմեր Ռայս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | մայիսի 8, 1967[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Betty Field? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Elmer Rice Վիքիպահեստում |
Էլմեր Ռայսը ծնվել է Հունգարիայից ներգաղթած հրեաների ընտանիքում։ 1912 թվականին ավարտել է Նյու Յորքի Իրավագիտության դպրոցը և աշխատել որպես փաստաբան։ 1914 թվականին գրել է առաջին պիեսը՝ «Դատարանը», որտեղ ամերիկյան թատրոնի պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է պտտվող բեմի տեխնիկան։ 1923 թվականին գրել է էքսպրեսիոնիստական հակաուտոպիական «Հաշվիչ մեքենա» պիեսը։ Դրանից հետո Ռայսն զբաղվել է սուր սոցիալական թեմաներով։
1929 թվականին գրված «Փողոցային տեսարան» պիեսն արժանացել է Պուլիցերյան մրցանակին՝ քաղաքային հետնխորշերի բնակիչների իրատեսական պատկերման համար, որի հիման վրա կոմպոզիտոր Կուրտ Վայլը 1947 թվականին մյուզիքլ է ստեղծել։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գաղափարական բախումը հիմք է հանդիսացել «Երկու աշխարհների միջև» (1934) պիեսի համար։ Ռայսը եղել է Դաշնային թատրոնի Նյու Յորքի մասնաճյուղի առաջին տնօրենը, բայց 1936 թվականին հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ընդդեմ իր «Եթովպիա» պիեսին ուղղված գրաքննության, որում անդրադարձել է Բենիտո Մուսոլինիի՝ այդ երկիր ներխուժելուն։
1937 թվականին վերադարձել է Բրոդվեյ։ Հետագա պիեսներից «Երազողը» (1945) ունեցել է ավելի մեծ հաջողություն։ 1960 թվականին գրել է «Կենդանի թատրոն» մենագրությունը, իսկ 1964 թվականին՝ «Հատուկ կարծիք» ինքնակենսագրականը։
Էլմեր Ռայսը մահացել է Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.