![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Elmar_Klos_%25281966%2529.jpg/640px-Elmar_Klos_%25281966%2529.jpg&w=640&q=50)
Էլմար Կլոս
From Wikipedia, the free encyclopedia
Էլմար Կլոս (չեխ.՝ Elmar Klos, հունվարի 26, 1910(1910-01-26)[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] - հուլիսի 19, 1993(1993-07-19)[2][4][5], Պրահա, Չեխիա[4][5]), չեխ ռեժիսոր և սցենարիստ։
Էլմար Կլոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1910(1910-01-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] |
Մահացել է | հուլիսի 19, 1993(1993-07-19)[2][4][5] (83 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիա[4][5] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[5] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, համալսարանի դասախոս, ռեժիսոր, դրամատուրգ, ուսուցիչ, Q116256056? և կինոսցենարիստ |
Աշխատավայր | Երաժշտական արվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
1934 թվականին մասնակցել է վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ստուդիայի (ք. Զլին) կազմակերպմանը, ուր ստեղծել է 60-ից ավելի ֆիլմեր։ 1945 թվականից ղեկավարել է Պրահայի վավերագրական ֆիլմերի ստուդիան։ 1953 թվականից աշխատել է Յան Կադարի ընկերակցությամբ։ Նրանց համատեղ ստեղծած «Հրապարակի խանութը» խաղարկային գեղարվեստական կինոնկարը 1965 թվականին «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[6]։ Մինչ այդ (1963 թվականին) Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակին էր արժանացել Կլոսի և Կադարի նկարահանած «Մահվան անունը Էնգելխեն է» գեղարվեստական ֆիլմը[7]։ Նրանց հեղինակած ևս մեկ կինոնկար («Մեղադրյալը», 1964 թ.) նվաճել է Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Բյուրեղապակե գլոբուսը»[8][9]։ Կլոսն ու Կադարը համագործակցելով՝ ընդհանուր առմամբ ստեղծել են ութ կինոնկար։ 1960-ական թվականների կեսերին նրանց համագործակցությունն ընդհատվել է. Կադարն արտագաղթել է, և դրանից հետո Կլոսը քաղաքական հետապնդումների է ենթարկվել, զրկվել ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից։