From Wikipedia, the free encyclopedia
Էլիոթ Պաոլինա Սամներ (անգլ.՝ Eliot Paulina Sumner, հուլիսի 30, 1990[2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]), անգլիացի երաժիշտ, կիթառահար և պրոդյուսեր։ Նրա դեբյուտային ալբոմը՝ The Constant-ը (2010) թողարկվել է «I Blame Coco» բենդի անվան տակ, իսկ նրա սոլո աշխատանքները թողարկվել են իր անվան ներքո։
Էլիոթ Սամներ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Coco Summer և Vaal[1] |
Ծնվել է | հուլիսի 30, 1990[2] (34 տարեկան) Պիզա, Տոսկանա, Իտալիա[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | նոր ալիք |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կիթառահար, կինոդերասան և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | Բրայանսթոն դպրոց և Fine Arts College? |
Անդամակցություն | I Blame Coco? |
Eliot Sumner Վիքիպահեստում |
Նա երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։
Սամները սկսել է երգեր գրել 15 տարեկանում[3]։ 17 տարեկանում նա արդեն պայմանագիր էր կնքել «Island Records» ընկերության հետ[4][5] :
Սամներն իր դեբյուտային «The Constant (2010)» ալբոմի վրա աշխատել է վեց ամիս պրոդյուսեր Քլաս Ահլունդի հետ։ Էմլին Մայիարդի և Ալ Շաքսի հետ համատեղ նրանք հանդես էին գալիս «I Blame Coco» խմբի ներքո։ Ալբոմն ներառում էր փոփի էլեմետներ, էլեկտրոնային և փանկ ելևէջներ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Caesar»-ը, ձայնագրվել է շվեդ փոփ երգիչ Ռոբինի հետ համատեղ։ Հաջորդ սինգլը՝ «Self Machine»-ը թողարկվել է 2010 թվականի հուլիսին[6][7]։
Ըստ Սամների մենեջեր Քրիստիան Ուոլբերգի՝ Ահլունդը մեծ ցանկություն ուներ աշխատելու Սամների հետ, քանի որ նրա մեջ տեսնում էր «փանկ ռոքերի»[8]։
2014 թվականին Սամները հայտարարեց իր սոլո կարերայի սկիզբի մասին։ Ավելի ուշ այդ թվականին նա թողարկեց իր մինի ալբոմը, իսկ 2016 թվականին նա թողարկեց իր ամբողջական ալբոմը։
Սամները մասնակցություն է ունեցել տարբեր սինգլերի ձայնագրման գործընթացներում, ինչպես նաև կատարել է մի քանի քավր կատարումներ, ձայնագրել է սաունդթրեքեր տարբեր ֆիլմերի համար[9]։
Էլիոթ Սամները ամերիկացի երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի աղջիկն է[10]։ Նա ծնվել է Իտալիայի Պիզա քաղաքում, երիտասարդ տարիներն անցկացրել է Անգլիայի Վիլշիր քաղաքում և սովորել է տեղի դպրոցում, իսկ ուսումը շարունակել է Լոնդոնի արվեստի քոլեջում[11]։
Նա ունի երկու եղբայր և մեկ քույր, նաև մեկ խորթ եղբայր և քույր։ Նրան ընտանիքում անվանել են «Կոկո» կեղծանվամբ։ Առաջին անգամ նա կիթառ նվեր է ստացել 4 տարեկանում, իսկ իր առաջին երգը գրել է 13 տարեկանում, առաջին ձայնագրությունը կատարել է 4 տարի անց։ Ձայնագրությունների և իր խմբի հետ կատարած շրջագայություններից հետո նա սկսել է ապրել միայնակ Անգլիայում, որտեղ սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես դիջեյ տարբեր ակումբներում[12]։
Անվանում | Ալբոմի նկարագրություն | Peak chart positions | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բրիտանական ալբոմների հիթ-շքերթ | Ավստրալիական ալբոմնեի հիթ-շքերթ [13] |
Բել [14] |
Բել [15] |
Ֆրա [16] |
Գերմ | Լեհ [17] |
Շվեդ [18] | |||
The Constant (որպես՝ I Blame Coco) |
|
86 | 58 | 82 | 88 | 41 | 31 | 36 | 72 | |
Information |
|
— | — | — | — | — | 99 | — | — |
Անվանում | Տարեթիվ | ՀԻթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
Անգլիա | Բել [14] |
Բել [15] |
Գերմ | |||
"Caesar" | 2010 | — | — | — | — | The Constant |
"Selfmachine" | 64 | 53 | 93 | 56 | ||
"Quicker" | — | 91 | — | — | ||
"In Spirit Golden" | — | — | — | — | ||
"Turn Your Back on Love" | 2011 | — | — | — | — | |
"Information" | 2014 | — | — | — | — | Information |
"I Followed You Home" | — | — | — | — | ||
"Dead Arms & Dead Legs" | 2015 | — | — | — | — | |
"After Dark" | — | — | — | — | ||
"Firewood" | — | — | — | — | ||
"Species" | — | — | — | — |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.