Էլեկտրոնային ծխախոտ
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոնային ծխախոտ (սովորաբար հայտնի է որպես վեյփ), սարք, որը փոխարինում է ավանդական ծխախոտին[1]։ Այն բաղկացած է փոշեցրիչից (բամբակյա տամպոն և շիկացնող տարր), էներգիայի աղբյուր հանդիսացող մարտկոցից և կոնտեյներից՝ քարթրիջ կամ հեղուկով լցված բաք։ Ծխի փոխարեն օգտագործողը ներշնչում է «գոլորշի» (տեխնիկապես հիմնականում աերոզոլ)[2]։ Որպես այդպիսին, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կոչվում է վեյփինգ՝ «գոլորշիացում»[3]։ Էլեկտրոնային ծխախոտի տաքացնող տարրը գոլորշիացնում է հեղուկ լուծույթը[4], որն արագ սառչում է փոքրիկ կաթիլներից, գոլորշիներից և օդից բաղկացած աերոզոլի մեջ[5]։ Էլեկտրոնային ծխախոտներն ակտիվանում են կոճակը սեղմելուց հետո[3][6]։ Որոշ էլեկտրոնային ծխախոտներ նման են ավանդական ծխախոտի[3][7], և շատ տեսակներ կարող են օգտագործվել բազմակի անգամ։ Գոլորշին հիմնականում պարունակում են պրոպիլեն գլիկոլ և/կամ գլիցերին, նիկոտին և բուրավետ նյութ։ Գոլորշու ճշգրիտ կազմը տարբեր է և կախված է մի շարք բաներից, ներառյալ օգտագործման ռեժիմից։
Էլեկտրոնային ծխախոտն ավելի քիչ վնասակար է, քան ավանդական ծխախոտը[8][9][10]։ Էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները պարունակում են ավելի քիչ տոքսիններ, քան ծխախոտի ծուխը, ինչպես նաև ծխախոտի ծխի մեջ չհայտնաբերված վնասակար նյութեր[10]։
Բաղադրության մեջ առկա նիկոտինից[11][12][13] օգտագործողների մոտ առաջանում է ֆիզիկական և հոգեկան կախվածություն[14]։ Դեռ հայտնի չէ, թե որքան է վնասակար էլեկտրոնային ծխախոտի երկարաժամկետ օգտագործումը[15][16], որովհետև բազմաթիվ մարդիկ օգտագործում են և՛ էլեկտրոնային, և՛ սովորական ծխախոտ, և դժվար է առանձնացնել էլեկտրոնային ծխախոտի օգտագործման հետևանքները սովորական ծխախոտի հետևանքներից[17], բացի դրանից էլեկտրոնային ծխախոտները բավականաչափ երկար չեն օգտագործվել, որպեսզի հստակ կարողանան առանձնացնել էլեկտրոնային ծխախոտի օգտագործման հետևանքները[18][19][20]։
Մարդկանց, որոնք փորձում են թողնել ծխելը, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նիկոտինային փոխարինող թերապիայի հետ մեկտեղ, հանգեցնում է ավելի արագ ծխելը դադարեցնելուն[21][22]։ Նրանց համար, ովքեր փորձում են թողնել ծխելը առանց բժշկական օգնության, ապացուցված չէ էլեկտրոնային ծխախոտով ծխելը թողնելու մակարդակի բարձրացումը[23]։