Էլեկտրոնային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոնային գրադարան, տարատեսակ էլեկտրոնային փաստաթղթերի հավաքագրված ժողովածու, որը օժտված է որոնման և նավիգացիոն հարմարանքներով։ Այն կարող է լինել վեբ կայք, որտեղ հաջորդաբար ավելանում են նոր տեքստեր և մեդիաֆայլեր, որոնցից ամեն մեկը կարող է հասանելի դառնալ ընթերցողի համար ցանկացած պահի։ Էլեկտրոնային գրադարանը կարող են լինել, ինչպես ունիվերսալ, այնպես էլ կարող են լինել մասնագիտական կամ կոնկրետ բնագավառին նվիրված ֆայլեր։
Ի տարբերություն ազատ հրապարակման հնարավորություն ունեցող կայքերի, թվային գրադարաններում նյութերը հայտնվում են ըստ ծրագրի համակարգողի հայացողության, և այն նախատեսված չի լինում հրապարակված տեքստերի շուրջ հաղորդակցական միջավայրեր ստեղծելու համար։ Էլեկտրոնային գրադարանների նման մոտեցումը սկիզբ դրեց նոր ֆորումների ստեղծմանը, որտեղ քննարկվում են տարբեր գրքերին վերաբերվող հարցեր։