From Wikipedia, the free encyclopedia
Էլդրիդ Լունդեն (նորվ.՝ Eldrid Lunden; հոկտեմբերի 5, 1940[1], Նյոուսթդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]), նորվեգացի գրող և գրական վարպետության պրոֆեսոր։ Գրում է հիմնականում նյունորսկով։ Էլդրիդ Լունդենը հրատարակել է բանստեղծությունների 10 ժողովածու։ Նորվեգացի գրաքննադատները և մամուլը դասել է Լունդենին նորվեգական պոեզիայի ականավոր դեմքերի շարքում[2][3]։ Նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից նորվեգական գրականության մեջ՝ արժանանալով ինչպես երկրպագուների, այնպես էլ գրաքննադատների ուշադրությանը[2][4]։
Էլդրիդ Լունդեն նորվ.՝ Eldrid Lunden | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նյոուսթդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, համալսարանի դասախոս և գրող |
Լեզու | նյունորսկ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Գրական ուղղություններ | մոդեռնիզմ և էքզիստենցիալիզմ |
Աշխատավայր | Telemark University College?[1] |
Պարգևներ | |
Ամուսին | Reidar Ekner? |
Eldrid Lunden Վիքիպահեստում |
Էլդրիդ Լունդենի վրա գրական ազդեցություն են ունեցել այնպիսի բանաստեղծուհիներ, ինչպիսին Էդիթ Սյոդերգրանը, և հատկապես Հալդիս Մուրեն Վեսոսը[2], ով ստեղծագործել է նյունորսկով, ինչպես Լունդենը։ Նրա ստեղծագործությունները իրենց վրա կրել են նաև ֆեմինիզմի երկրորդ ալիքը, որը տեղի է ունեցել 1960- 1970 թվականներին։ Նրա ստեղծագործություններում առկա քաղաքական գիծը մշտապես եղել է պրովոկացիոն և քննադատական, ներառյալ նաև բուն ֆեմինիստական շարժմանը ուղղված քննադատությունները[2]։ Իր ստեղծագործություններում, էսսեներում և քննադատություններում Լունդենը մեծապես անդրադառնում է գենդերի հետ կապված խնդիրներին։
Էլդրիդ Լունդենը աշխատել է որպես ուսուցչուհի միջնակարգ դպրոցում և քոլեջում, ինչպես նաև 1982 թվականին իր կողմից հիմնադրված Բեյի գրական վարպետության ակադեմիայում։ Նա տարեբր գրական ամսագրերում զբաղեցրել է խմբագրական պաշտոններ, այդ թվում նաև շվեդական «Café Existens» ամսագրում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.